Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Decora

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 02.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը, արտադրամասերը և պահեստային բլոկը

Աշխատանքային շաբաթը՝ 6 օրյա /շաբաթ ոչ լրիվ աշխատանքային օր/

Աշխատանքային պարտականությունները

  • Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը,
  • կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանում,
  • ընդունել գլխավոր տնօրենի քննարկմանը ներկայացվող դիմումները, պայմանագրերը և այլ փաստաթղթերը, ներկայացնել հաստատման,
  • ղեկավարի հանձնարարությամբ կազմել նամակներ, հարցումներ և այլ փաստաթղթեր,
  • կատարել ղեկավարի կողմից անցկացվող խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները (անհրաժեշտ նյութերի հավաքում, մասնակիցներին անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին տեղեկացում),
  • կազմակերպել այցելուների ընդունելություն,
  • կազմել անհրաժեշտ լիազորագրեր,
  • կատարել գնհարցումներ,

Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն կրթություն;
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն/պարտադիր է/, այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
  • Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Excel և Word, (1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն);
  • Համանման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
  • Փորձը փաստաթղթաշրջանառության հետ պարտադիր է;
  • Հաղորդակցման էթիկետ /թե՛ գրավոր և թե՛ բանավոր գերազանց տիրապետում;
  • Արագ կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու ունակություն;
  • Նախաձեռնողականություն;
  • Սովորելու ցանկություն;
  • Բարձր EQ/հուզական ինտելեկտ;
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն;
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն;
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն;
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն;
  • Թիմում աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգ

Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կխնդրենք ներբեռնեն ռեզյումեն/CV-ն ստորև

  • CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
  • Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում