Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական / 1C օպերատոր

«ԼՈՋԻՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
03.12.2026

Նկարագրություն

Լոջիք Գրուպ ընկերությանն անհրաժեշտ է ներմուծման մասնագետի օգնական/1C օպերատոր՝ պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր աշխատակից։

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել ներմուծման և գնումների գործընթացների կազմակերպմանը և ընթացիկ վերահսկմանը
  • Վարել նամակագրություն գործընկերների հետ
  • 1C-ում ձևակերպել պատվերներ, մուտքեր, ապրանքների և ծառայությունների ընդունման փաստաթղթեր և այլ անհրաժեշտ գործառնություններ
  • Ստուգել ապրանքների անվանումների, քանակների, գների և փաստաթղթերի համապատասխանությունը
  • Հետևել պատվերների պատրաստման և ստացման ընթացքին
  • Հավաքագրել, ստուգել և համակարգել ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերը
  • Տվյալները մուտքագրել և թարմացնել 1C համակարգում
  • Հետևել մուտքագրված տվյալների ճշտությանը և փաստաթղթերի ճիշտ ձևակերպմանը
  • Վարել Excel աղյուսակներ՝ պատվերների, մատակարարումների և վճարումների վերաբերյալ
  • Աջակցել բաժնի ղեկավարին ընթացիկ կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքներում
  • Պահպանել և դասակարգել ներմուծման և գնումների փաստաթղթերը

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office-ի լավ իմացություն
  • 1C ծրագրի իմացությունը պարտադիր է, իսկ աշխատանքային փորձը՝ առավելություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն
  • Արագ սովորելու և թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-17։30, 30 րոպե ընդմիջում՝ 13։00-13։30, շաբաթ օրը մինչև ժ․ 13։00, կիրակի հանգիստ։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 3/4
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
044009676

Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար:

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում