Ադմինիստրատիվ գծով մասնագետ
ԱՏԳ
Նկարագրություն
Որպես ադմինիստրատիվ գծով մասնագետ՝ Դուք կապահովեք ընկերության գրասենյակի արդյունավետ աշխատանքը, փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև ադմինիստրատիվ գծով մատակարարումների և ներքին գործընթացների անխափան իրականացումը։ Այս դերը հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են համակարգվածություն, կազմակերպվածություն և թիմային աշխատանք։
Պարտականություններ
- Կազմակերպել գրասենյակի առօրյա աշխատանքը՝ ապահովելով հարմարավետ և տեխնիկապես ապահով միջավայր,
- Համակարգել մաքրության և անվտանգության ծառայությունները,
- Աջակցել նոր աշխատակիցների ընդունմանն ու տեղավորմանը՝ ապահովելով անհրաժեշտ պարագաներ և պայմաններ,
- Վարել մուտքային և ելքային նամակագրությունը (թղթային և էլեկտրոնային),
- Ապահովել կադրային փաստաթղթերի պահպանումն ու թվայնացումը,
- Օգնել պայմանագրերի, արձակուրդների և այլ ներքին փաստաթղթերի ձևակերպման հարցում,
- Հետևել ադմինիստրատիվ բյուջեի կատարմանը՝ գրասենյակային և միջոցառումների ծախսերի մասով,
- Ընդունել հյուրերին, ապահովել հարմարավետ պայմաններ և հյուրասիրություն,
- Ադմինիստրատիվ հարցերով իրականացնել նամակագրություն և պայմանագրային աշխատանք գործընկերների հետ,
- Վարել և վերահսկել ադմինիստրատիվ գույքի հաշվառումն ու պահպանությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում ցանկալի է,
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ օֆիս մենեջմենթի ոլորտում (կարող է լինել նաև ուսանողական կամ պրակտիկայի շրջանակում ստացած փորձ),
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
ATG is an innovative engineering company that was founded in 2017, with the vision of creating an environment where science and innovation turn into real solutions. At the heart of our journey lies the belief that technology can shape a safer, faster-growing and stronger future.
We aspire to become a leading center for the creation and fast adoption of innovative technologies. ATG brings together young and experienced professionals who, by working side by side, are building a solid foundation for generations to come.