Ադմինիստրատիվ և նյութատեխնիկական ապահովման գծով օգնական
Նյու Հոմ ՍՊԸ
Նկարագրություն
Նյու Հոմ շինարարական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր և արագ կողմնորոշվող աշխատակցի՝ միանալու մեր թիմին և աջակցելու ինչպես գրասենյակային աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման գործընթացներին։
Եթե ունեք լավ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, պատրաստ եք սովորելու և ցանկանում եք զարգանալ շինարարության ոլորտում, ապա այս հնարավորությունը կարող է լինել հենց Ձեզ համար։
Աշխատանքային պարտականություններ
Ընտրված թեկնածուն պետք է աջակցի ղեկավարին և իրականացնի ընդհանուր վարչական, գրասենյակային և նյութատեխնիկական աշխատանքներ, մասնավորապես՝
- կազմակերպել և վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունը,
- պատրաստել գործարար և պաշտոնական փաստաթղթեր, նամակներ,
- աջակցել պայմանագրային և վարչական գործընթացներին,
- կազմակերպել գործնական նամակագրությունը և ներքին հաղորդակցությունը,
- կառավարել ընկերության էլեկտրոնային փոստը, ընդունել և փոխանցել նամակները համապատասխան ստորաբաժանումներին,
- կազմակերպել տնօրենի հանդիպումները և վարել աշխատանքային օրակարգը,
- աջակցել տնօրենի կամ անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարությունների կատարմանը,
- համակարգել գրասենյակային առօրյա աշխատանքները,
- կազմակերպել ընկերության այցելուների պատշաճ ընդունելությունը,
- հավաքագրել շինարարական նյութերի և սարքավորումների պահանջները,
- կատարել մատակարարների որոնում և առաջարկների համեմատություն,
- աջակցել գնումների և մատակարարման գործընթացներին,
- վարել պարզ հաշվառում Excel ծրագրով,
- վերահսկել նյութերի և գործիքների շարժը դեպի շինհրապարակներ։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- բարձրագույն կրթություն,
- MS Office ծրագրերի լավ իմացություն, հատկապես՝ MS Word և MS Excel,
- ինտերնետի հմուտ օգտագործում,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- դետալների նկատմամբ ուշադրություն,
- արագ կողմնորոշվելու և սովորելու կարողություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- բազմաբնույթ աշխատանքներ միաժամանակ կատարելու կարողություն,
- սթրեսակայունություն և ճկունություն,
- լարված աշխատանքային պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն,
- համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Կդիտվի որպես առավելություն
- Photoshop ծրագրի իմացություն,
- կազմակերպչական, լոգիստիկ կամ մատակարարման ոլորտի վերաբերյալ նախնական պատկերացում,
- շինարարական ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կամ փորձ։
Մենք առաջարկում ենք
- կայուն աշխատանք զարգացող շինարարական ընկերությունում,
- սովորելու և մասնագիտական աճի հնարավորություն,
- բարեկամական և թիմային աշխատանքային միջավայր,
- նախնական ամսական աշխատավարձ՝ 200,000 ՀՀ դրամ։
Աշխատանքի պայմաններ
- աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք,
- աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ,
- աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
- աշխատանքի վայր՝ ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, շենք 22/2։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով «Ադմինիստրատիվ և նյութատեխնիկական ապահովման գծով օգնական»
Հայտերն ընդունվում են միայն ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով։