Ադմինիստրատիվ բաժնի աշխատակից
«Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ
Նկարագրություն
«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է Ադմինիստրատիվ բաժնի աշխատկցի։
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար,
- Ընկերասեր և դինամիկ թիմ,
- Մրցակցային աշխատավարձ։
Եթե Դուք պատրաստ եք ձեր մասնագիտական աճը և ներդրումն ունենալ դիստրիբուցիայի ոլորտում ապա բարի գալուստ «ԱՎՏՈՖԱՆ»։
Պարտականություններ
- Հեռախոսազանգերի համակարգում, կազմակերպության մասին նախնական տեղեկատվության տրամադրում
- Ընկերության փաստաթղթաշրջանառության վարում(գրություններ, լիազորագրեր և այլն), թարգմանությունների կատարում ըստ անհրաժեշտության (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով)
- MC Office փաթեթի ծրագրերով ընթացիկ աշխատանքների իրականացում
- Ընկերությանը սպասարկող օպերատորների և Ընկերությունների հետ հաղորդակցություն
- Գործընկերների հետ նամակագրության վարում ըստ անհրաժեշտության
- Գրասենյակի աշխատանքի կազմակերպում
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office փաթեթի իմացություն
- Պարտաճանաչություն, ինչպես նաև մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
- Ճկունություն, կոնֆլիկտների հարթման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։
Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:
Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.
Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.