Ադմինիստևոտոր
Բյութի Բլոսըմ
Նկարագրություն
Beauty Blossom գեղեցկության կենտրոնը փնտրում է պատասխանատու և կազմակերպված ադմինիստրատոր՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում և ճանապարհում։
- Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատասխանում։
- Այցերի գրանցում և ժամանակացույցի կառավարում։
- Աշխատանք հաճախորդների բազայի (CRM) հետ։
- Վճարումների ընդունում և հաշվետվությունների վարում։
- Կենտրոնի բնականոն աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
Պահանջներ
- Ուսանողներին չենք դիտարկում։
- Ռուսերենի ազատ իմացություն՝ պարտադիր։
- Անգլերենի իմացությունը՝ ցանկալի։
- Արագ սովորելու և նոր ինֆորմացիան յուրացնելու ունակություն։
- Գրագետ և հստակ խոսք։
- Բարեհամբույր, կոկիկ և պատասխանատու արտաքին ու վարքագիծ։
- Համակարգչից և հիմնական օֆիսային ծրագրերից օգտվելու հմտություններ։
- Թիմում աշխատելու և բազմաֆունկցիոնալ միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Աշխատանքային ժամերը՝ 10:00–20:00։
- Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 3–4 աշխատանքային օր (հերթափոխային)։
✔️ Նախընտրելի է սպասարկման ոլորտում կամ ադմինիստրատորի աշխատանքային փորձը, բայց անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք վերապատրաստել մոտիվացված թեկնածուին։
Beauty Blossom-ը մազահեռացման և դեմքի խնամքի կենտրոն է, որտեղ միավորված է 9 տարվա փորձը, նրբաճաշակ մոտեցումն ու բարձրակարգ սպասարկումը։
Մենք ստեղծում ենք գեղեցկություն՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և պրոֆեսիոնալ միջավայր յուրաքանչյուր այցի ընթացքում։