
Հաշվապահ
Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ
Նկարագրություն
Crowe and Asatryans LLC ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված մասնագետի՝ հաշվապահների թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի վարում (ծախսեր, եկամուտներ, բանկային գործարքներ և այլն),
- Գործառնությունների գրանցում ՀԾ հաշվապահ ծրագրում՝ հնարավորինս կիրառելով Excel -ի ֆունկցիաները
- Գործառնությունների բնույթին համապատասխան հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Հաշիվ-ապրանքագրերի և այլ ֆինանսական փաստաթղթերի գրանցում և պահպանում,
- Ապրանքանյութական պաշարների, հիմնական միջոցների հաշվառում,
- ՀՀ տարածք ներմուծվող և արտահանվող պաշարների հաշվառում, անհրաժեշտության դեպքում՝ հարկային հայտարարագրերի կազմում,
- Բանկային գործառնությունների կատարում՝ փոխանցումներ, արտարժութային գործարքներ, բանկի քաղվածքների տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագիր,
- Աշխատավարձերի և դրան հավասաեցված այլ վճարների հաշվարկում,
- Մատակարարների և պատվիրատուների հետ հաշվարկների վարում և վերահսկում՚ (Ինվոյսներ, ՀԴՄ կտրոններ, մատակարարների և հաճախորդների հաշվետվություններ),
- Ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում
Պահանջներ
- Պարտադիր պահեստների հաշվառման փորձ,
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային և աշխատանքային օրենսդրությունների բավարար իմացություն,
- ՀԾ ծրագրի պարտադիր իմացություն, 1C, Օnline banking ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Վերլուծական մտածողություն,
- Սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։
Հասցե՝ Երևան, Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00, կես տարին շաբաթ՝ 10:00-ից մինչև 14:00։
Հեռախոսահամար՝ +374 33 97 10 07։
🎁 Աշխատանքային առավելություններ (Benefits)
- Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Ծննդյան նվերներ աշխատակիցներին,
- Տարեկան 5 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ։
Crowe and Asatryans ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական ծառայություններ, աուդիտ և խորհրդատվություն:
Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ, աջակցելով նրանց բացահայտել զարգացման և ամրապնդման նոր հնարավորությունները, ստեղծել արժեքներ, որոնք թույլ են տալիս դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձրունքներ: Միաժամանակ, մենք օգնում ենք գնահատել ռիսկերը, պատրաստել արժանահավատ և ճշմարիտ հաշվետվություններ` ստեղծելով նոր արժեքներ:
Crowe and Asatryans ՍՊԸ-ն հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global- ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից ՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։