1C սպասարկող
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«ARGE BUSINESS» ՍՊԸ-ն փնտրում է 1C սպասարկող, ով պատասխանատու կլինի ընկերությունում 1C համակարգի անխափան աշխատանքի ապահովման, օգտատերերի աջակցության և առաջացող տեխնիկական խնդիրների լուծման համար։
Պարտականություններ
- 1C համակարգի օգտատերերի ամենօրյա աջակցություն և առաջացած խնդիրների օպերատիվ լուծում,
- 1C-ում առաջացող սխալների ախտորոշում և պատճառների բացահայտում,
- օգտատերերի հասանելիությունների և իրավունքների կառավարում,
- 1C համակարգի աշխատանքի մոնիթորինգ և տեխնիկական սպասարկում,
- համակարգի թարմացումների և անհրաժեշտ կարգավորումների իրականացում,
- 1C-ի և այլ համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացների վերահսկում,
- տվյալների բազայի աշխատանքի և տվյալների ամբողջականության վերահսկում,
- անհրաժեշտության դեպքում խնդիրների փոխանցում 1C ծրագրավորողին կամ արտաքին տեխնիկական մասնագետին,
- 1C համակարգի հետ կապված օգտատերերի հարցերի և դիմումների գրանցում ու հետագա վերահսկում,
- ընկերության բիզնես գործընթացների ավտոմատացմանն ու 1C համակարգի բարելավմանը վերաբերող խնդիրների բացահայտում և առաջարկների ներկայացում։
Պահանջներ
- 1C համակարգի սպասարկման և աջակցության ոլորտում աշխատանքային փորձ,
- 1C-ի առնվազն մեկ կոնֆիգուրացիայի հետ գործնական աշխատանքի փորձ,
- 1C-ում առաջացող խնդիրների ինքնուրույն ախտորոշման և լուծման կարողություն,
- Windows օպերացիոն համակարգերի և համակարգչային ցանցերի վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
- տվյալների բազաների աշխատանքի վերաբերյալ ընդհանուր պատկերացում,
- MS SQL-ի կամ PostgreSQL-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- 1C-ի թարմացումների, backup-ի և տվյալների փոխանակման գործընթացների վերաբերյալ փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- տեխնիկական խնդիրները վերլուծելու և համակարգված մոտեցմամբ լուծելու ունակություն,
- պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և արագ արձագանքելու կարողություն,
- օգտատերերի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
Կդիտարկվի որպես առավելություն
- առևտրային, լոգիստիկ, պահեստային կամ դիստրիբուցիոն ընկերություններում 1C-ի սպասարկման փորձը,
- վաճառքի, պահեստի, լոգիստիկայի կամ հաշվապահական գործընթացների հետ աշխատելու փորձը,
- 1C և այլ բիզնես համակարգերի ինտեգրման կամ տվյալների փոխանակման փորձը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքի վայր՝ Երևան
- Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային / ամբողջ դրույք
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, 09:00–18:00
- Աշխատավարձ՝ մրցակցային՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական գիտելիքներից
Ընկերության կողմից նախատեսված է․
- Բժշկական ապահովագրություն,
- Անվճար սնունդ
- Նվերներ` տոների կապակցությամբ,
- Կորպորատիվ զեղջեր
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն՝ նշելով «1C սպասարկող» հաստիքի անվանումը։
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։