1C-ով հաշվառման մասնագետ
Լաուրա Հոմ ՍՊԸ
Նկարագրություն
«Լաուրա Հոմ» ՍՊԸ-ն (Maria Luce խանութների ցանց) աշխատանքի է հրավիրում 1C-ով հաշվառման մասնագետ:
Պարտականություններ
- Ապրանքների պատվերների իրականացում և տվյալների գրանցում 1C ծրագրում,
- Ներմուծման հետ կապված փաստաթղթերի մշակում և փոխանցում հաշվապահություն,
- Պահեստային հաշվառման հետ կապված գործառնությունների իրականացում,
- Գործընկերների հաշվառում և վերահսկում,
- Տնօրենի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական,
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 6 ամիս,
- Պարտադիր հմտություններ՝ 1C, MS Office,
- Լեզուներ՝ հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ,
- Ցանկալի հմտություններ՝ վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ավան, Աճառյան 3/1 (հնարավոր է նաև ք. Երևան, Նաիրի Զարյան 22ա)։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
Լաուրա Հոմ ՍՊ ընկերությունը մասնագիտացված է տնային պարագաների իրացմամբ: Հանդիսանում է ավելի քան մեկ տասնյակ ապրանքանիշերի միակ ներկայացուցիչը Հայաստանի և Վրաստանի Հանրապետություններում: