Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

1C օպերատոր

Aras Food LLC

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
24.12.2026

Նկարագրություն

«Արաս Ֆուդ» ՍՊԸ-ն փնտրում է 1C օպերատոր:

Պարտականություններ

  • Մասնակցել 1C Առևտրի կառավարում համակարգի ներդրման և գործարկման աշխատանքներին։

  • Իրականացնել համակարգի գործառույթների ամենօրյա փորձարկումներ։

  • Բացահայտել ծրագրային և գործառնական թերությունները, ներկայացնել շտկման առաջարկներ։

  • Համակարգել ներդրող ընկերության հետ տեխնիկական խնդիրների լուծումը և վերահսկել դրանց կատարման ընթացքը։

  • Կազմակերպել ապրանքների, պատվերների, վաճառքների, պահեստային շարժերի և վերադարձների գործընթացների ճիշտ արտացոլումը 1C համակարգում։

  • Մասնակցել անհրաժեշտ հաշվետվությունների և լրացուցիչ գործառույթների ներդրմանը։

  • Աջակցել աշխատակիցներին համակարգի օգտագործման ընթացքում։

  • Մասնակցել տվյալների տեղափոխման, ստուգման և վերջնական գործարկման աշխատանքներին։

Պահանջներ

  • 1C ծրագրով գործնական աշխատանքի փորձ։

  • 1C:Առևտրի կառավարում համակարգի իմացությունը ցանկալի է։

  • Առևտրային և պահեստային գործընթացների իմացություն։

  • Ծրագրային խնդիրները բացահայտելու և հստակ ներկայացնելու ունակություն։

  • MS Excel-ի լավ իմացություն։

  • Պատասխանատվություն, վերլուծական մտածողություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում