1C Օպերատոր
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Homplex Hyper Mall-ը փնտրում է 1C ծրագրի իմացությամբ օպերատոր՝ տնտեսական կամ շինանյութի բաժնի համար։
Պարտականություններ
- Ապրանքները ստանալ և մուտքագրել համակարգ,
- Տրամադրել ապրանքների գնապիտակները և մշտապես թարմացնել դրանք,
- Գնի փոփոխության դեպքում իրականացնել ծրագրային փոփոխություն,
- Պատրաստել տվյալներ` հաշվապահության համապատասխան հաշվետվություն կազմելու համար, հետևել փաստաթղթերի պահպանմանը, դրանք ձևակերպել սահմանված կարգին համապասխան արխիվացնելու համար,
- Իրականացնել էլեկտրոնային համակարգի և փաստացի վիճակի համապատասխանության նպատակով վաճառասրահների ապրանքային մնացորդների գույքագրում,
- Բացահայտել գույքագրման արդյունքների անհամապատասխանության դեպքում թերությունները և ներկայացնել հաշվետվություն,
- Ապահովել ճշգրիտ և համապատասխան հաշվետվությունների վերլուծություն մուտքերի և ելքերի, եկամուտների և ծախսերի վրաբերյալ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- 1 C ծրագրի իմացությունը պարտադիր է,
- Տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
- Մաթեմատիկական գիտելիքների առկայություն,
- Ուշադիր լինելու և մանրուքները նկատելու հմտություն,
- Արագաշարժ, պատասխանատու,
- Թիմում աշխատելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։
Հասցե ՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: