Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

1C Օպերատոր /8.3/ (գ. Մրգավան)

Բի Էլ կահույք

Աշխատավայր` Արտաշատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

«ԲԻ ԷԼ» կահույքը փնտրում է պատասխանատու կազմակերպված 1C /8.3/ օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կապահովի օպերացիոն գործընթացների սահուն ու արդյունավետ իրականացումը ։

Պարտականություններ

  • Ապրանքների մուտքագրում և տվյալների վարում 1C 8.3 համակարգում
  • Մուտքային և ելքային փաստաթղթերի ձևակերպում և մշակում
  • Վաճառքների, տեղափոխումների և վերադարձների գրանցում
  • Պահեստային շարժերի և մնացորդների վերահսկում
  • Հաշիվ-ապրանքագրերի և ուղեկցող փաստաթղթերի պատրաստում
  • Ապրանքային անվանացանկի (номенклатура) և գնային տվյալների թարմացում
  • Պատվերների ձևակերպում և ընթացքի վերահսկում
  • Տվյալների ճշգրտության և փաստաթղթաշրջանառության ապահովում
  • Համագործակցություն այլ բաժինների հետ
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը
  • Գույքագրման գործընթացներին մասնակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 1C 8.3 ծրագրի գերազանց իմացություն
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, հատկապես Excel-ի լավ տիրապետում)
  • Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Թիմային աշխատանքի և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Համապատասխան ոլորտի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Հարմարավետ աշխատանքային միջավայր
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/79
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 98 831422

Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։

Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։

Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։

Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։

Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում