1C ծրագրի ներդրման համակարգող- օպերատոր
AREX Co
Նկարագրություն
Փնտրում ենք Արտադրական ոլորտում աշխատանքային փորձով 1C օպերատոր, ով տիրապետում է ծրագրի ամբողջ ֆունկցիոնալ մասին։
Պարտականություններ
- Ծրագրում ամբողջ նյութական արժեքների, ապրանքների անվանումների ստեղծում (1C-ում), դրանց անհրաժեշտ որակա-քանակային բնութագրիչների մուտքագրում ծրագիր,
- Արտադրական պրոցեսի մեջ ներգրավված բոլոր ստորաբաժանումների փոխգործակցության /ծրագրում գործողությունների իրականացման/ քայլերի վերահսկողություն,
- 1C ծրագրի ներդրման և գործարկման համակարգում,
- Ծրագրի գործարկման ժամանակ խնդիրների առաջացման դեպքում տեխնիկական խնդիրների արձանագրում և ներկայացում 1C ծրագիրը սպասարկող ընկերություն՝ ծրագրային խնդիրներին լուծում տալու նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն հաշվապահական կրթություն,
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- 1C-ի գերազանց իմացություն,
- Ռուսերեն լեզվի իմացություն,
Մեր մասին
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: