
1C Օպերատոր
"Մաքուր Տուն" ՍՊԸ
Նկարագրություն
«Մաքուր Տուն» ընկերությունը փնտրում է երիտասարդ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով Գրասենյակի 1C Օպերատոր:
Պարտականություններ
- Ելքագրվող հաշիվների ստուգում,
- Ապրանքների դուրս գրման ձևակերպում 1C ծրագրում,
- Համապատասխան հաշվետվությունների պատրաստում,
- Ապրանքային մնացորդների վերահստողություն։
Պահանջներ
- 1C լավ իմացություն,
- MS office փաթեթի իմացություն,
- Ռուսերենի լավ իմացություն,
- Մեծ ծավալով աշխատանքի հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ։
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրություն:
CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով:
«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 66 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն: Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: