Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

1C մասնագետ՝ նախահաշվարկների գծով

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ

Աշխատավայր` ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր, Ամառանոցային 34
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Բանկեր, Ֆինանսներ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
06.11.2026

Հիմնական պարտականությունները՝

  • 1C համակարգում նախահաշվային և հաշվարկային տվյալների մուտքագրում, վարում և թարմացում։
  • Ընկերության իրականացվող նախագծերի և աշխատանքների նախահաշիվների կազմում։
  • Նյութերի, սարքավորումների, աշխատանքների և ծառայությունների արժեքների հաշվարկում։
  • Նախագծերի նախնական և վերջնական արժեքների և ինքնարժեքի հաշվարկում։
  • Նյութերի և սարքավորումների անվանացանկի, քանակների և գների վարում 1C համակարգում։
  • Մատակարարների կողմից ներկայացված գնային առաջարկների հավաքագրում, համադրում և վերլուծություն։
  • Նախահաշվային և փաստացի ծախսերի համեմատական վերլուծություն։
  • Նախահաշիվների փոփոխությունների և լրացումների կատարում։
  • Նախագծերի ինքնարժեքի հաշվարկման և վերահսկման գործընթացի իրականացում։
  • Անհրաժեշտ հաշվետվությունների և վերլուծական աղյուսակների պատրաստում։
  • Համագործակցություն նախագծային, գնումների, ֆինանսական և արտադրական բաժինների հետ։
  • 1C համակարգում մուտքագրվող տվյալների ճշգրտության և ամբողջականության վերահսկում։

Պահանջվող որակավորումներ՝

  • 1C ծրագրի իմացություն և գործնական աշխատանքային փորձ։
  • Նախահաշվարկների կազմման և նախագծերի ինքնարժեքի հաշվարկման փորձ։
  • Microsoft Excel ծրագրի լավ իմացություն։
  • Թվային տվյալների հետ աշխատելու բարձր ճշգրտություն և ուշադիրություն։
  • Վերլուծական և համակարգված մտածողություն։
  • Տեխնիկական և նախագծային փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ժամկետների պահպանման ունակություն։
  • Հաշվապահական և ֆինանսական հաշվառման հիմունքների իմացությունը ցանկալի է։
  • Էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, շինարարության կամ ինժեներական նախագծերի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ՝ կախված մասնագիտական փորձից և որակավորումից։
  • Աշխատանքային օրենսդրությանը համապատասխան աշխատանքային պայմաններ։
  • Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։
  • Աշխատանք հետաքրքիր և խոշոր էներգետիկ ու ինժեներական նախագծերի շրջանակներում։
  • Մասնագիտական և կայուն աշխատանքային միջավայր։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Կոտայքի մարզ, 2224, գ.Ձորաղբյուր. Ամառանոցային 34
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+37460500779, +37460500778

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 250 ռելեական պաշտպանության 6-750 կՎ վահանակներ:

Ընկերությունը արտադրում է.

  • Ռելեական պաշտպանության պահարաններ,
  • Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ և 330-750 կՎ ենթակայանների համար,
  • Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
  • Նոր սերնդի տերմինալներ,
  • Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
  • Բաշխիչ սարքավորումներ,
  • Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
  • Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ,
  • Հաճախականության կարգավորման սարքավորումներ,
  • Սահուն թողարկման սարքավորումներ «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго», «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում