1C իմացությամբ աշխատակից (ուհի)
Արմ Պետրոլ ՍՊԸ
Նկարագրություն
Վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերության գրասենյակում պահանջվում է 1C ծրագրի և excel-ի իմացությամբ աշխատակից (ուհի)։
Գրասենյակի հասցե՝ ք․Երևան, Ազատության պող․ 14
Պարտականություններ
- Ներքին ծրագրից մանրածախ վաճառքների տվյալների մշակում և գրանցում Excel համակարգում։
- Վառելիքի կտրոնների վերլուծություն։
- «Իդրամ» համակարգով իրականացված անկանխիկ վաճառքների և վառելիքի քարտերի ամենօրյա ստուգում։
- ՀԴՄ-ներից մանրածախ վաճառքների տվյալների մշակում, արտահանում Excel համակարգ, գրանցում և համապատասխան ձևակերպում։
- ՀԴՄ-ներից ստացված տվյալների համադրում հարկային ծառայության (Tax Service) կայքում առկա տվյալների հետ։
- Վառելիքի վաճառքների ձևակերպում ՀԾ հաշվապահական համակարգում։
- POS տերմինալների ստուգում՝ ՀԴՄ փաթեթների տվյալների հիման վրա։
- Վաճառված վառելիքի քանակական հաշվետվությունների կազմում և ներկայացում։
- 1C ծրագրով վաճառքների վերլուծություն և հաշվետվության ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ցանկալի է հաշվապահական, տնտեսագիտական ուղղվածությամբ
- Մանրածախ վաճառքների և մեծածավալ տվյալների հետ աշխատելու փորձ
- 1C, ՀԾ իմացություն
- MS Excel-ի լավ իմացություն
- Աշխատասիրություն
- Թիմային աշխատանք
Հավելյալ նշումներ
- Գրաֆիկ- վեցօրյա, շաբաթ` մինչև ժ․ 16։00
- Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։30, ընդմիջում ՝ 13։00-14։00
Դիմել կարող են միայն նշված պահանջներին համապատասխան անձինք, խնդրում ենք խնայել մեր և Ձեր ժամանակը։
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)