1c iiko օպերատոր
SAS FOOD COURT
Նկարագրություն
ՍԱՍ ՖՈՒԴ Կորտը փնտրում է 1c iiko օպերատոր։
Պարտականություններ
- 1C և iiko հաշվապահական ծրագրի վարում (ապրանքների մուտքագրում, դուրս գրում),
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Ծրագրերի իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օր, 8 ժամյա գրաֆիկ՝ 09:00-18:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (CV)։
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: