
1C-ի 8.1 մասնագետ
Արտ-Լար
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու 1C 8.1 մասնագետի՝ մեր թիմում աշխատելու համար։ Դուք պատասխանատու
կլինեք 1C 8.1 ծրագրի տարբեր մոդուլների կարգավորման, մշակումների և սպասարկման համար։ Ձեր
հիմնական նպատակը կլինի արդյունավետորեն աշխատել 1C 8.1 տարբերակի հետ և աջակցել թիմին ու
հաճախորդներին:
Պարտականություններ
- 1C 8.1 ծրագրի ճշտումներ, կոնֆիգուրացիաների կարգավորումներ և մշակման աշխատանքներ,
- Համակարգի թարմացումների իրականացում՝ ըստ կազմակերպության պահանջների,
- 1C 8.1 մոդուլների ինտեգրացիա և թեստավորում,
- Հաճախորդների սպասարկում՝ կապված 1C 8.1-ի օգտագործման հետ,
- Գործառնական խնդիրների լուծում և տեխնիկական աջակցություն,
- 1C-ի ծրագրավորման լեզվով նոր ֆունկցիոնալությունների մշակման աշխատանքներ։
Պահանջվող հմտություններ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտի բակալավրիատ/մագիստրատուրա,
- Աշխատանքային փորձ 1C 8.1 համակարգի հետ՝ առնվազն 1 տարի,
- Հմտություններ 1C 8.1 ծրագրավորման լեզվով (հատկապես 1C 8.1-ի կոնֆիգուրացիաների ստեղծում և աջակցություն),
- Մանրամասն աշխատանքային մոտեցում և անսխալ խնդիրների լուծում,
- Գիտելիք 1C 8.1-ի հիմնական մոդուլների՝ ֆինանսներ, հաշվապահություն,պահեստային հաշվառում, վաճառքներ, արտադրություն և այլն,
- Հայերեն և ռուսերեն լեզվերի լավ իմացություն, անգլերենը ցանկալի է։
Պահանջվող որակներ
- Ճկուն մտածողություն, խոհեմություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Բարեխիղճ մոտեցում աշխատանքին,
- Թիմում աշխատելու կարողություն և հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվություն, բարեխղճություն և գաղտնիության պահպանում։
Մենք առաջարկում ենք՝
- Կոնկուրսային աշխատավարձ՝ փորձին և գիտելիքներին համաձայն,
- Կայուն և կազմակերպված աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական զարգացում և վերապատրաստման հնարավորություններ,
- Հարմարավետ աշխատավայր, ժամանակակից տեխնոլոգիական միջոցներ,
- Ընկերային ու աջակցող թիմ։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքային պայմանագիր,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13:00-14:00
- Սրճդադարի ժամեր՝ 9:30-10:15 և 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 15 րոպե։
Աշխատանքային վայր: ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 48/2։
ԱՐՏ-ԼԱՐ ՖԻՆԱՆՍ ԸՆԴ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Ավելի քան 20 տարվա փորձառությամբ ընկերություն՝ հաշվապահության և իրավաբանության ոլորտում, որտեղ աշխատելու դեպքում Դուք հայտնվելու եք ջերմ, դրական և պրոֆեսիոնալ թիմում,մասնակցելու եք բազմաթիվ կորպորատիվ երեկույթների և տոնական միջոցառումների, իսկ առաջադիմելու դեպքում՝ ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում:
2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ: 2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում: 2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: