1C ERP ծրագրի ադմինիստրատոր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service ընկերությունը փնտրում է 1C ERP ծրագրի ադմինիստրատորի, ով կապահոի համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետությունն ու ճշգրտությունը։
Պարտականություններ
-
1С համակարգում փաստաթղթերի սխալների ուղղում, օպերատորների և մանրածախ խանութների դիմումների հիման վրա փաստաթղթերի ու առցանց պատվերների խմբագրում,
-
Նոր հաշվետվությունների ձևավորում, գործող հաշվետվությունների փոփոխում և կատարելագործում՝ ըստ ստորաբաժանումների պահանջների,
-
ՀԴՄ/POS համակարգերի սպասարկում, վաճառքի գործընթացում առաջացող ծրագրային խնդիրների, այդ թվում՝ QR կոդերի սկանավորման և ճանաչման սխալների ուսումնասիրություն ու լուծում,
-
Ապրանքային մնացորդների և համակարգում առկա տվյալների ստուգում, անհամապատասխանությունների հայտնաբերում և ուղղում,
-
Աշխատակիցներին 1С համակարգի վերաբերյալ ընթացիկ խորհրդատվության տրամադրում, վաճառքի մենեջերների բջջային հավելվածի կարգավորում և տեխնիկական խնդիրների լուծում,
-
1С համակարգում ընթացիկ զեղչերի ակտիվացում, փոփոխում, ապաակտիվացում և դրանց ճիշտ կիրառման ստուգում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
1C ERP 8.3 համակարգի իմացություն և առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
-
Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
-
MS Excel-ի լավ իմացություն,
-
Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
-
Վերլուծական մտածողություն, խնդիրները բացահայտելու և լուծելու կարողություն,
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը՝ 9։00-18։00։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։