1C ծրագրավորող (ստաժավորում, աշխատանք)
Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը հրավիրում է թեկնածուներին մասնագիտական ստաժավորման, որից հետո հնարավոր է աշխատանքի ընդունում 1C ծրագրավորողի հաստիքում։
Մենք փնտրում ենք՝
- Տեխնիկական բուհերի շրջանավարտներ, ինչպես նաև մասնագետներ, որոնք նախատեսում են փոխել գործունեության ոլորտը,
- Թեկնածուներ, որոնք ունեն հիմնական գիտելիքներ ծրագրավորման լեզուներից մեկում կամ մի քանիսում՝ C/C++, C#, Java, Python, PHP, JavaScript,
- Մասնագետներ, որոնք ունեն փորձ SQL-ի հետ և տիրապետում են տվյալների բազաների կառուցման սկզբունքներին,
- Դիմորդներ, որոնք ծանոթ են օբյեկտակողմնորոշված ծրագրավորման (ՕՕՊ) հիմունքներին, ալգորիթմներին, տվյալների կառուցվածքներին և հետաքրքրված են բիզնես-գործընթացների ավտոմատացման ոլորտում մասնագիտական զարգացման հնարավորություններով։
Մենք առաջարկում ենք՝
- Լիարժեք ստաժավորում/վերաորակավորում՝ 1C ծրագրավորման միջազգային ստանդարտների և մեթոդաբանության ուսուցմամբ,
- Գործնական աշխատանք իրական նախագծերում՝ փորձառու մասնագետների ղեկավարությամբ,
- Հնարավորություն շարունակելու կարիերան ընկերության կազմում՝ ստաժավորման հաջող ավարտից հետո։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: