Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

1C Ծրագրավորող

Sovrano

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
22.08.2026

Աշխատանքի Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու 1C Ծրագրավորողի, ով ոչ միայն տիրապետում է 1C հարթակում ծրագրավորմանը, այլև ունի 1C համակարգի գործնական կիրառման փորձ՝ որպես օգտատեր։

Պարտականություններ

  • 1C համակարգերի մշակում, կատարելագործում և աջակցություն
  • Նոր ֆունկցիոնալ հնարավորությունների նախագծում և ներդրում
  • Գործող բիզնես գործընթացների ուսումնասիրություն և օպտիմալացման առաջարկների ներկայացում
  • Օգտատերերի պահանջների վերլուծություն, տեխնիկական առաջադրանքների մշակում և իրականացում
  • Օգտատերերի խորհրդատվություն, խնդիրների վերլուծություն և լուծում:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ 1C ծրագրավորման ոլորտում,
  • 1C համակարգում աշխատելու փորձ որպես օգտատեր (հաշվապահություն, պահեստ, վաճառք, գնումներ),
  • Բիզնես գործընթացների վերլուծության և դրանց ավտոմատացում,
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Անալիտիկ մտածելակերպ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ,
  • Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների կառուցման լավ կարողություն
  • 1C Accounting-ի հետ աշխատանքային փորձը կդիտիվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

5-օրյա աշխատանքային շաբաթ, 8:30-17:30

Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 37/8

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում