1 C օպերատոր պահեստում
«ՄեգաՖուդ» ՍՊԸ
Նկարագրություն
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերությունը փնտրում է փորձառու 1 C օպերատորի պահեստում աշխատելու համար:
Պարտականություններ
- 1C ERP համակարգում վաճառքների ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում ամեն օր՝ նախորդ օրվա պատվերների հիման վրա,
- Առաքիչների կողմից կատարված վերադարձների ծրագրային վերահսկում և հաշվետվության պարբերական տրամադրում բաժնի ղեկավարին,
- Օրվա փակում՝ յուրաքանչյուր առաքիչի համար, կատարված առաքումների ամփոփում, փաստաթղթավորում,
- Հաշիվ-ապրանքագրերի չեղարկում, ճշգրտում, վերադարձների ձևակերպում ՝ ըստ անհրաժեշտության,
- 1C ERP համակարգում տվյալների բազայի թարմացում, փոփոխում և ստուգում,
- Տեղեկատվության տրամադրում համապատասխան բաժիններին՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ 1C օպերատորի հաստիքում,
- 1C ծրագրի, Excel-ի և е-invoicing-ի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: