
Լոգիստիկ օպերատոր
Golden West Freight
Նկարագրություն
Golden West Freight-ը հայկական տրանսպորտային-լոգիստիկ ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին։
4 տարի, և մենք դարձել ենք Հայաստանի խոշորագույն բեռնատար բրոքերային ընկերություններից մեկը։ Ընկերությունն ունի ավելի քան 6 մասնաճյուղ Երևանում:
Մենք փնտրում ենք էնտուզիաստ Լոգիստիկ Օպերատորների՝ մեր դինամիկ աճող թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Բեռնափոխադրողների և բրոքերների հետ փոխհարաբերությունների զարգացում
- Միջազգային և ԱՄՆ բեռնափոխադրումների կազմակերպում
- Տեղական և միջազգային բեռնափոխադրողների հետ կապի պահպանում
- Միջազգային բեռների հավաքագրման և տեղափոխման կազմակերպում
- Հաճախորդների սպասարկում և ծառայությունների գրագետ ներկայացում
- Առաքման ժամանակացույցի կազմում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է վաճառքի, սպասարկման և հարակից այլ ոլորտներում, բայց ոչ պարտադիր
- Խոսակցական անգլերենի իմացություն, քանի որ շփվելու եք միջազգային հաճախորդների և գործընկերների հետ
- Հաղորդակցվելու հմտություն, որպեսզի կարողանաք ստեղծել ամուր համագործակցային կապեր և հաջողությամբ իրականացնել գործարքները
Հավելյալ նշումներ
Երկուշաբթիից ուրբաթ, 16:00 - 01:00:
Ամեն ինչ սկսվեց մի երիտասարդի տեսլականով, ով փնտրում էր իր կյանքում նոր հնարավորություններ, ապա կիսում այն երիտասարդ սերնդի հետ: 4 տարի, և մենք դարձել ենք Հայաստանի խոշորագույն բեռնատար-բրոքերային ընկերություններից մեկը։ Golden West Freight-ը հայկական տրանսպորտային-լոգիստիկ ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերությունն ունի ավելի քան 6 մասնաճյուղ Երևանում:
Այս գործունեությունն ամբողջովին մարդկակենտրոն մշակույթի մասին է, որի վրա էլ հիմնվում են մեր բոլոր մասնաճյուղերը։ Ընկերության մշակույթն ընդգրկում է աշխատակիցների բոլոր՝ ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային, ձեռքբերումների տոնակատարությունը։ Բոլոր աշխատակիցները ստանում են հատուկ մոտեցում և պարգևատրվում են ընկերության կողմից սահմանված գումարին հասնելուց հետո:
Մենք փնտրում ենք էնտուզիաստ Լոգիստիկ Օպերատորների՝ մեր արագ աճող թիմին միանալու համար: Եթե դուք պատրաստ եք ձեր կարիերայի ճանապարհի հաջորդ քայլը կատարել, ապա արեք դա Golden West Freight-ի հետ: