Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ՎՈԼՏԱ-ՅՈՒ
Վոլտա՝ վստահելի գործընկերը արևային էներգայի ոլորտում
Բարի գալուստ Վոլտա՝ ձեր վստահելի գործընկերը արևային էներգետիկայի ոլորտում։ Մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ արևային տեխնոլոգիաների և էկոլոգիական էներգիայի ոլորտներում, որոնք նախատեսված են բավարարելու ձեր ամենախիստ պահանջները։
Վոլտա ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Մասնագիտացված լինելով արևային էներգիայի ոլորտում և արժանանալով հաճախորդների և գործընկերների վստահությանը՝ շատ կարճ ժամանակահատվածում Վոլտա ընկերությունը դարձավ աշխարհում լավագույն հնգյակի մեջ ներառված արևային փոխակերպիչներ արտադրող Huawei ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև ռուսական Soft Term ընկերության միակ և լիցենզավորված գործընկերը տարածաշրջանում։
Մեր առաքելությունը
Վոլտայի առաքելությունն է իր կայուն ներդրում ունենալու վերականգնվող արևային էներգիայի հեղափոխության մեջ։ Ամբողջ աշխարհում զգալի միտում կա անցում կատարելու արևային էներգետիկայի՝ որպես կայուն ապագայի գրավական։