Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

"Վոլիոս նախագծային ինստիտուտ" ՓԲԸ

Հասցե` Երևան Մովսես Խորենացու փող., 33 շենք, 6-րդ հարկ («Տաշիր» առևտրի կենտրոնի շենքում)
Աշխատակիցների քանակ` 51-150
Ցանկանո՞ւմ եք աշխատել մեր թիմում

Հետաքրքրվա՞ծ եք մեր ընկերությամբ և ցանկանո՞ւմ եք միանալ մեր թիմին։ Կցեք ձեր ռեզյումեն և մենք կդիտարկենք Ձեր թեկնածությունը:

Միանալ թիմին
Մեր մասին

 «Վոլիոս» ընկերությունը, որը հիմնադրվել է 2017 թ․-ին, ընդգրկում է ավելի քան 100 աշխատակից։ Ընկերությունը իրականացնում Է նախագծային աշխատանքներ՝ էլեկտրահաղորդման, նոր ենթակայանների շինարարության և վերակառուցման, ինչպես նաև արևային էլեկտրամատակարարման ոլորտում։ Մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք ձևավորում են ապագայի կայուն և անվտանգ էներգահամակարգը։ Իրականացվում են նաև լայնածավալ աշխատանքներ ռելեական պաշտպանության և գեոդեզիայի բնագավառներում։  Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, ինչպիսիք են AutoCAD, AutoCAD Civil 3D, ArchiCAD, Revit, SolidWorks, Corel Draw, ArcCatalog GIS, 1C, ArmEstimate, Grand Smeta թույլ են տալիս մեր մասնագետներին աշխատանքը կատարել անթերի և ժամանակին։

    Ընկերության երկու ուղղվածություններն են՝ ներդրումային և նոր միացումներ։

 

    Ընկերությունը առաջնորդվում է պատասխանատվությամբպրոֆեսիոնալիզմով և ժամանակակից լուծումներով։

«Վոլիոս» ընկերությունը ստեղծվել է  նախաձեռնող և փորձառու մասնագետների կողմից: Մեր աշխատակիցները հանդիսանում են էներգետիկայի ոլորտի նախագծման  բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Իսկ ընկերության երիտասարդ մասնագետները, ընկնելով ստեղծված փոխօգնության միջավայր, մեծ ոգևորությամբ վերցնում են ավագ սերնդի աշխատանքային փորձը։

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն ունի անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատներն ու լիցենզիաները։  Ընկերության աշխատակիցները պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից։ Մենք աշխատանքին մոտենում ենք բարեխղճորեն՝ հետևելով «Անհնար ոչինչ չկա» սկզբունքին։

 Գործունեության առաջին երկու տարում մեր ընկերությունը նվաճել է նախագծային ինստիտուտ անվանումը և 2019թ․ վերանվանվել «Վոլիոս նախագծային ինստիտուտ»։

Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Աշխատանք "Վոլիոս նախագծային ինստիտուտ" ՓԲԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք "Վոլիոս նախագծային ինստիտուտ" ՓԲԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Երևան Մովսես Խորենացու փող., 33 շենք, 6-րդ հարկ («Տաշիր» առևտրի կենտրոնի շենքում)
address
Աշխատակիցների քանակ
51-150
Industry
Ոլորտ
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Սոցիալական ցանցեր