Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Ցանկանո՞ւմ եք աշխատել մեր թիմում
Հետաքրքրվա՞ծ եք մեր ընկերությամբ և ցանկանո՞ւմ եք միանալ մեր թիմին։ Կցեք ձեր ռեզյումեն և մենք կդիտարկենք Ձեր թեկնածությունը:
Միանալ թիմինVLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի
1. Կեղծիքից զերծ գործունեություն
Մենք հավատում ենք ազնվությանը։ Մեր բոլոր գործարար հարաբերությունները հիմնված են վստահության և թափանցիկության վրա։
2. Մարդկային կենտրոնացվածություն
Աշխատակիցը մեր ամենակարևոր արժեքն է։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատ զգում է իրեն գնահատված և ներգրավված։
3. Որակ և պատասխանատվություն
Մենք հավատարիմ ենք մեր գործին՝ ապահովելով բարձր որակ և ժամանակին կատարված արդյունք։ Յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է իր կատարած աշխատանքի համար։
4. Շարունակական զարգացում
Մենք քաջալերում ենք ուսումը, ինքնազարգացումը և նորարարությունը։ Ամեն օր մի նոր հնարավորություն է՝ աճելու և կատարելագործվելու։
5. Համագործակցություն և թիմային աշխատանք
Արդյունավետ համագործակցությունը մեր հաջողության բանալին է։ Մենք աշխատում ենք որպես մեկ թիմ՝ միասին հասնելով ընդհանուր նպատակների։
6. Հարգանք և ներառականություն
Մենք ընդունում և հարգում ենք մարդկանց տարբերությունները՝ անկախ սեռից, տարիքից, կրոնից, ազգությունից կամ որևէ այլ պատկանելիությունից։ Մեր թիմում յուրաքանչյուրը կարևոր է։