Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ուիգմոր Քլինիք

Հասցե` Պուշկին 56
Աշխատակիցների քանակ` 151-500
Հեռ.` 098767596
Մեր մասին

Wigmore Clinic-ը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ օրթոպեդիայի, վնասվածքաբանության, սպորտային բժշկության, ողնաշարի, անոթային, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիայի, սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, ստոմատոլոգիայի, վերականգնողական բուժման և այլ ոլորտներում: Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։

Մեր արժեքները

Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ, բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։

Համագործակցություն, թիմային աշխատանք «Ուիգմոր Քլինիք»-ի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:

Նվիրումը մեր աշխատանքին «Ուիգմոր Քլինիք»-ը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: Կլինիկայի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:

Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Լուսանկարներ

Աշխատանք Ուիգմոր Քլինիք-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ուիգմոր Քլինիք-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Պուշկին 56
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
098767596
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն
Սոցիալական ցանցեր