Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ՏՈՒՇՊԱ Գինու Համտես Սրահ
«Տուշպա» գինեգործարանը հիմնել է գինեգործ Միհրան Մանասերյանը 1992 թվականին։ Հայ գինեգործության ավանդույթները պահպանող ընտանեկան գործարանը կոչել ենք պատմական Տուշպա-Վան տարածքի անունով, որտեղից սերում են մեր նախնիները։ Մեր այգիներն ու գործարանը տեղակայված են Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արարատյան դաշտի սրտում, ուր հեռվում վեր է խոյանում բիբլիական Արարատը։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միհրանը ձեռք բերեց հողատարածք և 1992-ին հիմքից կառուցեց «Տուշպա»-ի գինեգործարանը: Երկրում բարդ իրավիճակ էր բոլորի համար, բայց Միհրանը հավատաց «Տուշպա»-ին և հաջողության հասավ: