Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ծառ Ջեվելրի

6 բաժանորդ
Հասցե` Խորենացի 24
Աշխատակիցների քանակ` 16-50
Մեր մասին

Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։

Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։

Ինչու ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը

• Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ։

• Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը։

• Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ։

• Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։

Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։

Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։

Մեր արժեքները

Մեր հաճախորդները մեր ամենամեծ արժեքն են։ Մենք ձգտում ենք ապահովել ոչ միայն բարձրորակ արտադրանք, այլև անհատական մոտեցում, վստահություն և հիշարժան փորձ յուրաքանչյուր գնորդի համար։

Աշխատանք Ծառ Ջեվելրի-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ծառ Ջեվելրի-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Խորենացի 24
address
Աշխատակիցների քանակ
16-50
Industry
Ոլորտ
Արվեստ, Դիզայն