Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Մեր մասին
Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող նորաբաց Tesla Energy կենտրոնը իդեալական վայր է էլեկտրոմոբիլների սիրահարների համար։ Կենտրոնն այն եզակի վայրերից է, որտեղ ներկայացված է մասնագիտացված ծառայությունների ամբողջական փաթեթ։ Այստեղ Դուք կգտնեք Հայաստան ներկրված Tesla էլեկտրոմոբիլներ, ինչպես նաև էլեկտրոմոբիլների համար նախատեսված պահեստամասերի աքսեսուարների լայն տեսականի` ներկրված անմիջապես պաշտոնական արտադրողից։ Նորաբաց մասնագիտացված Tesla Energy կենտրոնում վաճառքից բացի իրականացվում է նաև էլեկտրոմոբիլների սպասարկում։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետները տեղում իրականացնում են՝ համակարգչային ախտորոշում, մարտկոցի թեստավորում և փոխարինում, օրիգինալ պահեստամասերի տեղադրում: Tesla Energy-ի գերնպատակներից է նպաստել շրջակա միջավայրի համար վնասակար CO2 արտանետումների նվազմանը և օգնել մարդկանց անցում կատարել անվտանգ մաքուր էլեկտրական փոխադրամիջոցների։ Արժևորելով առողջ ապրելակերպը՝ կենտրոնում գործում է նաև էկո սրճարան, որտեղ մատուցվում են բացառապես էկո ուտեստներ։

Աշխատանք Tesla Energy-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Tesla Energy-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար