Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` Հայաստան, Արագածոտն, Մուղնի, 1 Թղմ., Տ 98
Աշխատակիցների քանակ` 1-15
Մեր մասին

Supermarket.am-ը օնլայն սուպերմարկետ է:

Օնլայն սուպերմարկետը վիրտուալ պլատֆորմ է, որն ապահովում է գնումներ կատարելու հնարավորություն ինտերնետի միջոցով։ Օնլայն սուպերմարկետների միջոցով գնորդները կարող են այցելել նրանց կայքերը կամ հավելվածները, ընտրել անհրաժեշտ ապրանքները և պատվիրել նրանց առաքումը իրենց տուն կամ մեկ այլ տեղ։ Մեր եռալեզու և անընդհատ թարմացվող բազայում ընդգրկված տասնյակ հազարավոր ապրանքատեսակները, ընտրության և որոնման պարզ գործիքները այցելուին արագ և խելամիտ գնումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:

Մեր առաքելությունը

Supermarket.am-ի առաքելությունն է օգնել մեր գնորդին օգտագործել տեղեկատվական դարում մարդուն ընձեռվող հնարավորությունները՝ ցանկացած ապրանք գտնելու, ուսումնասիրելու և հեշտությամբ գնելու համար:

Գնումների նոր փիլիսոփայություն

Supermarket.am-ն օնլայն գնումների համակարգին անցնելու լավագույն տարբերակն է: Կայքը՝ որակյալ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելույին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն: Ընդամենը մի քանի քայլի արդյունքում Ձեր նախընտրած ապրանքները կարող եք պատվիրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, ինչպես նաև ամբողջ աշխարհից՝ Հայաստանում բնակվող Ձեր հարազատների և բարեկամների համար:

Այսուհետ գնումներ կատարելու համար հարկադրված չեք լինի այցելել սուպերմարկետ, հատկապես եթե այն Ձեր բնակավայրից բավականաչափ հեռու է: Տան, աշխատավայրի, ռեստորանի կամ ցանկացած այլ հաստատության համար անհրաժեշտ ապրանքները կարող եք ձեռք բերել առցանց:

Supermarket.am -ից գնումներ կատարելը ոչ միայն հեշտ է և հարմար, այլև անվտանգ: Supermarket.am -ն արտերկրում գործող օնլայն խանութներից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ վճարումները կարող եք կատարել ոչ միայն առցանց, այլև ապրանքը ստանալու պահին՝ կանխիկ կամ վճարային քարտով, հենց Ձեր տանը կամ աշխատավայրում:

Աշխատանք Supermarket.am-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Supermarket.am-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Հայաստան, Արագածոտն, Մուղնի, 1 Թղմ., Տ 98
address
Աշխատակիցների քանակ
1-15