Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` Արմենակ Արմենակյան 2/4, 4րդ հարկ
Հիմնադրման տարեթիվ` 2012
Աշխատակիցների քանակ` 51-150
Կայք` https://sceon.am
Հեռ.` 37412522922
Մեր մասին

SCEON-ը սահուն քայլերով մտել է հայաստանյան ՏՏ աշխարհ 2012 թվականին եւ այդ օրվանից առաջարկում է ՏՏ լուծումներ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա։ 2012-2016 թվականներին որպես հիմնական տեխնոլոգիա օգտագործվել է PHP ծրագրավորման լեզուն։ 2016 թվականին որդեգրել ենք Javascript ծրագրավորման լեզուն ինչպես fron-tend-ի, այնպես էլ backend-ի համար` համապատասխանաբար օգտագործելով Angular, React եւ Node.js: 2016-2022 թվականների ընթացքում մեր թիմը մեծացել է ավելի քան 4 անգամ։ 2019 թվականին թիմի մեծացմանը զուգընթաց նոր գրասենյակային տարածքի փոփոխություն է եղել՝ դեպի 3 անգամ ավելի մեծ տարածք։ SCEON-ը սկսել է 7 նախագծերով եւ այս պահի դրությամբ ունենք ավելի քան 20 նախագծեր:

Մեր առաքելությունը
Մեր թիմն առաջնորդվում է գործընկերների ամենախիզախ բիզնես գաղափարներին եւ երազանքներին նորարար ՏՏ լուծումներ տալու աներկբա առաքելությամբ։

Մեր տեսլականը
Լինել օրինակելի ընկերություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ նպաստելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։

Մեր արժեքները

Գնահատի՛ր դիմացինին

  • Մենք մշտապես հոգ ենք տանում միմյանց մասին։
  • Մենք աշխատանքային խնդիրներին տալիս ենք ստեղծարար լուծումներ և այդ գործընթացում գնահատում յուրաքանչյուրի ներդրումը։
  • Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի գիտելիքն ու փորձառությունը։
  • Մենք գնահատում ենք թիմային ոգին և միմյանց անշահախնդիր աջակցելու կարողությունը։

Մնա՛ ինչպիսին կաս

  • Մենք կարևում ենք յուրաքանչյուրի անհատականությունը և աշխարհայացքները
  • Մենք ազատ ենք մեր հույզերը, մտքերը և կարծիքներն արտահայտելիս։
  • Մենք պահպանում ենք մեր անհատականությունը և միևնույն ժամանակ հավատում թիմ գաղափարին։

Կատարելագործվի՛ր

  • Մենք մշտապես կատարելագործում ենք մեր մասնագիտական հմտությունները՝ աշխատանքին տալով որակյալ լուծումներ։
  • Մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց կատարելագործվելու, ինչպես նաև նորանոր հորիզոններ բացահայտելու համար։
  • Մենք մշտապես գնահատում ենք ռիսկերը և փորձում առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք չեն վնասում ո՛չ անհատներն, ո՛չ թիմին։

Մնա՛ վստահելի

  • Մենք կարևորում ենք վստահության ստեղծումը և պահպանումը։
  • Մենք մշտապես փորձում ենք մնալ վստահելի թե՛ մեր գործընկների, թե՛ մեր թիմակիցների համար։
  • Մենք ձգտում ենք առաջ քաշել վստահելի և անվտանգ լուծումներ ցանկացած իրավիճակում։
  • Մենք փորձում ենք ստեղծել վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ազատ է նախաձեռնել և իրեն դրսևորել որպես անհատ, մասնագետ և թիմակից։
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
13th salary
13-րդ աշխատավարձ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Աշխատանք Սեոն-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Սեոն-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Արմենակ Արմենակյան 2/4, 4րդ հարկ
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37412522922
date
Հիմնադրման տարեթիվ
2012
Industry
Ոլորտ
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Սոցիալական ցանցեր
Ընկերության հասցե