Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Սանֆուդ

30 բաժանորդ
Հասցե` 1/68 Shirak, Yeravan, RA
Աշխատակիցների քանակ` 1-15
Կայք` sunfood.am
Մեր մասին

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։

Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից  սարքավորումների  և  օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է  ISO 2200:2018  ստանդարտի  համապատասխան։  

 Ընկերության գնային քաղաքականությունը` մենք  հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար  լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։

Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:

«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ:

Աշխատանք Սանֆուդ-ում
Լոգիստիկայի բաժնի աշխատակից
վերջնաժամկետ՝ 04.12.2025
job location Երևան
address
Հասցե
1/68 Shirak, Yeravan, RA
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք