Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

SALI

26 բաժանորդ
Հասցե` Մաշտոց 16, Հյուսիսային պողոտա 5, Մեգա մոլ, Ռիո Մոլ, Դալմա մոլլ, Երևան մոլլ
Հիմնադրման տարեթիվ` 08.1991
Աշխատակիցների քանակ` 51-150
Մեր մասին

SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի: Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների: SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 120 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ: Այժմ SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներով, որտեղ հաճելի երաժշտության և բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան: Բացի հարմարավետ 5 խանութ-սրահներից SALI-ն հանրությանն է ներկայանում www.SALI.am օնլայն խանութով, որտեղից, առանց խանութ-սրահ այցելելու, ավելի քան 1500 նորաձև մոդելներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հետաքրքրող կոշիկները և աքսեսուարները, որոնք կառաքվեն անվճար Երևան քաղաքում: SALI-ն իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, դա է վկայում FACEBOOK սոցիալական ցանցում ավելի քան 170000 օգտատերերի առկայությունը: 2012 թ.«Տարվա լավագույն կոշիկի խանութների ցանց» անվանակարգում SALI-ն արժանացել է «Համազգային վստահություն» մրցանակին: 2013 թ.-ին SALI-ն համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացել է «Կոշիկի ոլորտում շուկայի առաջատար» անվանակարգին: 2014 թ.-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը, մասնակցելով «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-փառատոնին, արժանացել է «Լավագույն արտադրող ընկերություն» անվանակարգին: 2014 թ.-ին փորձագիտական գնահատման արդյունքում SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը ճանաչվել է <<Տեղական կոշիկի տարվա լավագույն արտադրող>> ընկերություն: 2014 թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Կոշիկի վաճառքի շուկայում նորարարական մոտեցման համար» անվանակոչմանը: 2016թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է` Ժողովրդական ապրանքանիշ #1 «Կոշիկ» անվանակարգում: SALI-ն մշտապես ձգտում է կատարելության՝ միաժամանակ շարունակելով հայկական կոշկագործության հարուստ ավանդույթները՝ կոշիկի ստեղծման հիմքում դնելով հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը: SALI – արդեն փորձված որակ

Աշխատանք SALI-ում
Խորհրդատու-վաճառող (ուհի)
վերջնաժամկետ՝ 08.07.2026
job location Երևան
Վարորդ-առաքիչ
վերջնաժամկետ՝ 24.06.2026
job location Երևան
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
address
Հասցե
Մաշտոց 16, Հյուսիսային պողոտա 5, Մեգա մոլ, Ռիո Մոլ, Դալմա մոլլ, Երևան մոլլ
address
Աշխատակիցների քանակ
51-150
date
Հիմնադրման տարեթիվ
08.1991
Industry
Ոլորտ
Վաճառք, Առևտուր
Սոցիալական ցանցեր