Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ՌոբիքսԼաբ
Ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման դպրոց երեխաների համար։
Մենք՝ ժամանակակից կրթական դպրոց ենք, որտեղ երեխաները զարգացնում են ապագայի հմտությունները։
Մեր ծրագրի հիմքում նախագծային ուսուցումն է, էմոցիոնալ ինտելեկտը, թվային գրագիտությունը և շրջակա աշխարհի հանդեպ հոգատարությունը։
Մենք դաստիարակում ենք ինքնուրույն, մտածող և ինքնավստահ երեխաների, ովքեր պատրաստ են 21-րդ դարի մարտահրավերներին։
Մեր թիմում մասնագետներ են, ովքեր ձգտում են կրթությունը փոխել դեպի ավելի լավը։
🔥 Մեր արժեքները՝
1. Երեխան՝ գլխավոր հերոս։ Ամեն ինչ անում ենք նրա աճի ու երջանկության համար։
2. Սովորենք խաղալով։ Երբ երեխան խաղում է նրան անհնար է կանգնեցնել:
3. Մտածելակերպը ավելի կարևոր է, քան տեխնոլոգիանները։ Ռոբոտները գալիս ու գնում են, մտածելու ունակությունը մնում է։
4. Էմոցիաները կարևոր են։ Սովորեցնում ենք հասկանալ ինքներս մեզ, լսել մյուսներին, լինել թիմ։
5. Ազատություն փորձելու և փորձարկելու։ Սխալը թշնամի չէ, այլ քայլ դեպի բացահայտում։
6. Աշխարհը՝ մեր ընդհանուր տունը։ Մեծացնում ենք նրանց, ովքեր գիտեն խնայել մարդկանց, բնությունը և ապագան։
7. Ստեղծում ենք միասին։ Ծնողներ, երեխաներ, թիմ՝ մեկ էներգիա, մեկ շարժում առաջ։
8. Ազնվություն և բաց լինել։ Մենք չենք խաղում դիմակներով — մենք այն ենք, ինչ կանք։
Աշխատանք ՌոբիքսԼաբ-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր