Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Քայլ Գրուպը անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել վստահելի ու արդյունավետ լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի առքուվաճառքի և գործարքների ուղեկցման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է մոտիվացված և արհեստավարժ թիմակիցների, ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն Քայլ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։
Քայլ Գրուպում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հաջողված գործարք սկսվում է վստահությունից և ավարտվում կատարելությամբ։ Մեր գործունեության և ամենօրյա աշխատանքի հիմքում ընկած են հետևյալ հիմնարար սկզբունքները.
-
Անվերապահ որակ
Մենք չենք ընդունում փոխզիջումներ, երբ խոսքը վերաբերում է անշարժ գույքի ընտրությանը և ծառայությունների որակին։ Յուրաքանչյուր դետալ՝ լինի դա գույքի ճշգրիտ գնահատում, շուկայի վերլուծություն, թե իրավական մանրամասների ստուգում, մշակվում և իրականացվում է բարձրագույն ստանդարտներով։ -
Ամբողջական աջակցություն
Մենք ձեր կողքին ենք գործարքի ճանապարհի յուրաքանչյուր քայլին՝ նախնական խորհրդատվությունից ու գույքի ճիշտ ընտրությունից մինչև փաստաթղթավորում և բանալիների հանձնում։ Մեր առաքելությունն է ձեզ համար ապահովել անվտանգության, հանգստության և վստահության լիարժեք զգացում։ -
Անկեղծ և բարձրակարգ սպասարկում
Մեզ համար սպասարկումը պարզապես ծառայություն չէ, այլ արվեստ։ Մենք կառուցում ենք թափանցիկ, ազնիվ և երկարատև հարաբերություններ, որտեղ ձեր կարիքներն ու նպատակները դառնում են մեր բացարձակ առաջնահերթությունը։