Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21
Աշխատակիցների քանակ` 1-15
Մեր մասին

Prepa-ն առողջ և արագ սննդի ցանց է, որը լավագույնս համապատասխանում է առողջ ապրելակերպին: Մեր ռեստորանները մատուցում են թարմ, համեղ և սննդարար մթերքներ: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում և մատուցվում է սիրով, որը հագեցած է առողջ ճարպերով, մանրաթելերով և սպիտակուցներով:

Prepa-ն ստեղծվել է մի կնոջ կողմից, ով առաջարկում է ճաշի/ընթրիքի առավել հեշտ տարբերակներ: Երբեմն զբաղվածության պատճառով դժվար է արագ և առողջ սնունդ գտնել: Prepa-ն ստեղծվել է առողջ և արագ սննդի միջև առկա բացը մեկընդմիշտ կամրջելու համար:

Մենք ստեղծել ենք մի վայր, որպեսզի ձեզ զգաք հարմարավետ և կարողանաք օգտվել ճաշացանկից օրվա ցանկացած ժամի: Անկախ նրանից, թե դուք մարզիկ եք, գրասենյակի աշխատակից, թե սննդի մասնագետ, մեզ մոտ կգտնվի Ձեզ համար համապատասխան սնունդ։

Prepa-ն հոգ է տանում այն բաղադրիչների մասին, որոնցով մենք սնվում ենք: Մենք օգտագործում ենք միայն թարմ և բարձրորակ մթերքներ և ամեն օր պատրաստում ենք մեր ուտեստները զրոյից: Մենք ձգտում ենք ազդեցություն թողնել համայնքի վրա ոչ միայն ճաշի կամ ընթրիքի համար սնունդ տրամադրելով, այլ ստեղծելով մարդկանց համայնք, որը գնահատում է իրենց առողջությունն ու սննդի որակը:

Աշխատանք Prepa LLC-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Prepa LLC-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21
address
Աշխատակիցների քանակ
1-15