Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Մեր մասին
«Ֆարմ Թրաստ» բժշկադեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: Ընկերության գործունեության հիմնական շեշտադրումներն են ժամանակակից բարձրորակ դեղամիջոցների և բժշկական նշանակության միջոցների ներգրավումը Հայաստանի շուկա , դրանց կայացումն ու շուկայում ամրապնդումը , ներկրման ապահովումը: Մեր գործընկերներն են համաշխարհային մի շարք առաջատար և հեղինակավոր դեղարտադրողներ : Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԱՆ , ԵրՊԲՀ , առաջատար բժշկական հաստատությունների, բժիշկների մասնագիտական ասոցիացիաների , Հայաստանի մյուս ներկրող և իրացնող կազմակերպությունների և դեղատների հետ: Իր գործունեության մեջ ընկերությունն ապավինում է ներմուծման և մարքեթինգի խնդիրների լուծման նորարական մոտեցումներին: Գործունեության ընթացքում ձեռք է բերվել նոր արտադրանքների առաջխաղացման, բուժման ժամանակակից մեթոդների և սխեմաների ներդրման բավական հաջող փորձ: “Ֆարմ Թրաստ” ՍՊԸ-ն հանդիսանում է բժշկական գործունեության հրատապ հարցերի շուրջ բազում կոնֆերանսների, սիմպոզիումների, մասնագիտական կլոր-սեղանների կազմակերպիչ և ակտիվ մասնակից : Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին և սպառողներին ` համագործակցության և վստահության համար : Հպարտ ենք, որ այս տարիների ընթացքում մեր համատեղ ներդրումն ենք ունեցել Հայաստանի բնակչությանը ժամանակակից և բարձրորակ դեղերով ապահովման գործում:

Աշխատանք PHARM TRUST-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք PHARM TRUST-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար