Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` Մոսկովյան 28
Հիմնադրման տարեթիվ` 03.2025
Աշխատակիցների քանակ` 1-15
Հեռ.` +374 41 584458
Մեր մասին

1672 թվականին Ֆրանսիայում առաջին սրճարանը բացել է Հարություն (Pascali) անունով ազգությամբ հայ մարդ: Նրա շնորհիվ սուրճը դարձավ ոչ միայն ըմպելիք, այլև մշակույթ՝ շփման, մտքի և նրբաճաշակության վայր։

Pascali-սրճարանը ոգեշնչված է սրճարանի պատմության արմատներից, բացվել է Երևանի կենտրոնում, Մոսկովյան փողոցում:

Pascali սրճարան-բուտիկը համատեղում է ֆրանսիական նրբաճաշակությունը, բարձրորակ ֆրանսիական Malongo սուրճը և հյուրասիրության մշակույթը։ Մեզ համար սուրճը պարզապես ըմպելիք չէ՝ այն հույզ է, ավանդույթ և գեղեցիկ պահերի ստեղծման առիթ։

Մեր թիմում կարևորում ենք ջերմ մթնոլորտը, որակյալ սպասարկումը և յուրաքանչյուր հաճախորդի հատուկ զգալը։

Մեր արժեքները

Որակ և պրոֆեսիոնալիզմ

Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաժակ սուրճի համը, պատրաստման մշակույթն ու բարձրակարգ սպասարկումը։

 

Հաճախորդի հանդեպ ուշադրություն

  • Մեզ համար յուրաքանչյուր այցելու կարևոր է։ Ստեղծում ենք ջերմ մթնոլորտ, որտեղ մարդը զգում է իրեն սպասված ու գնահատված։
  • Պատասխանատվություն

Մեր աշխատանքին մոտենում ենք բարձր պատասխանատվությամբ՝ ուշադրություն դարձնելով նույնիսկ ամենափոքր մանրուքներին։

  • Թիմային համագործակցություն

Մենք զարգանում ենք միասին՝ աջակցելով և հարգելով միմյանց։

  • Էսթետիկա և մաքրություն

Կոկիկությունն ու գեղեցիկ միջավայրը մեր աշխատանքի անբաժան մասն են։

Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free meals
Անվճար սնունդ
Լուսանկարներ

Աշխատանք Պասկալի-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Պասկալի-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Մոսկովյան 28
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 41 584458
date
Հիմնադրման տարեթիվ
03.2025
Industry
Ոլորտ
Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Սոցիալական ցանցեր