Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
PANE-ն մի վայր է, որտեղ կարևոր են ոչ միայն համեղ ուտեստներն ու որակյալ սպասարկումը, այլ նաև այն մթնոլորտը, որը ստեղծվում է մարդկանց շնորհիվ։ Մենք ձգտում ենք ստեղծել հարմարավետ և ջերմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն զգում է սպասված և գնահատված։
Մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքը ծնվում է այն թիմում, որտեղ կա փոխադարձ հարգանք, աջակցություն և միասին զարգանալու ցանկություն։ Մեզ համար կարևոր է ուշադրությունը մանրուքներին, հյուրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը։ Մեր արտադրության հիմքում ֆրանսիական հացաբուլկեղենն է՝ պատրաստված երկարատև խմորման և ավանդական մեթոդների կիրառմամբ, ինչը հացին տալիս է իր առանձնահատուկ բույրը, կառուցվածքն ու համային խորությունը։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև կարագային շերտավոր խմորից պատրաստվող կրուասանները, որոնք
ստեղծվում են բազմաշերտ մշակման և ճշգրիտ տեխնոլոգիական գործընթացների շնորհիվ։
Բացի հացաբուլկեղենից, մենք ներկայացնում ենք եվրոպական դասական դեսերտների ընտրանի՝ համադրելով նրբաճաշակ տեսքը և հավասարակշռված համերը։ Մեր նպատակը պարզապես արտադրանք ստեղծելը չէ, այլ այնպիսի համային փորձառություն փոխանցելը, որը հիշեցնում է եվրոպական հրուշակեղենի լավագույն ավանդույթները:
PANE-ում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև առաքման ծառայությանը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր պատվեր հասնի հյուրին նույն որակով և հոգատարությամբ։ Մենք օգտագործում ենք գեղեցիկ և հերմետիկ փաթեթավորում՝ պահպանելով ուտեստների տեսքն ու համը մինչև վերջին պահը։
Մենք համոզված ենք, որ հյուրընկալությունը պարզապես աշխատանք չէ, այլ մշակույթ, որը սկսվում է թիմից և փոխանցվում յուրաքանչյուր հյուրին։
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատելը, գնահատում եք որակյալ ծառայությունը և ցանկանում եք լինել միասնական ու աջակցող թիմի մաս, ուրախ կլինենք տեսնել ձեզ Pane -ում:
Աշխատանք PANE-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր