Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Օրանժ Էլեկտրոնիքս

Հասցե` ք․ Երևան, Գ․ Նժդեհ 2
Հիմնադրման տարեթիվ` 01/01/2014
Աշխատակիցների քանակ` 1-15
Հեռ.` +374 11 707070
Մեր մասին

«Օրանժ Էլեկտրոնիքս» ընկերությունը մասնագիտացած է բջջային հեռախոսների, համակարգչային և թվային տեխնիկայի և աքսեսուարների ներկրման և վաճառքի մեջ՝ առաջարկելով վստահելի ապրանքանիշերի բազմազան տեսականի։ Ընկերությունը ներկայացնում է միջազգային առաջատար բրենդներ և իր հաճախորդներին տրամադրում է որակյալ և նորարար լուծումներ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի ձևաչափով։

Հիմնադրման օրվանից Օրանժ Էլեկտրոնիքսը հետևողականորեն զարգացել է՝ ամրապնդելով իր դիրքերը շուկայում և ձևավորելով վստահելի գործընկերոջ հեղինակություն։

Այսօր ընկերությունը աչքի է ընկնում

  • ժամանակակից և հարմարավետ վաճառասրահներով,

  • ապրանքների հարուստ տեսականու ներկայացմամբ,

  • մատչելի գներով և բարձրակարգ սպասարկմամբ,

  • պրոֆեսիոնալ և բարեհամբույր աշխատակազմով։

Մեր առաքելությունն է ապահովել յուրաքանչյուր հաճախորդին բարձրորակ տեխնիկայով, հուսալի սպասարկմամբ և հաճելի գնումների փորձով։

Մեր արժեքները

Մեր արժեքները

1. Մենք ընտրում ենք ազնվությունը

Ազնվությունն ու թափանցիկությունը մեր գործունեության հիմքում են։ Մենք կառուցում ենք վստահելի հարաբերություններ գործընկերների, հաճախորդների և թիմի ներսում։

2. Մարդն ամեն ինչի կենտրոնում է

Մեր թիմի յուրաքանչյուր անդամ մեզ համար կարևոր է։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում են, այլ նաև աճում, զարգանում և հավատում իրենց ուժերին։

3. Որակը մեր նշանաբանն է

Մենք երբեք չենք բավարարվում «բավարարով»։ Մեր նպատակն է յուրաքանչյուր օր ապահովել բարձրակարգ աշխատանք, վստահելի արդյունքներ և գոհ հաճախորդներ։

4. Զարգանալ՝ նշանակում է առաջ շարժվել

Մենք հավատում ենք շարունակական ուսուցման ու նոր գաղափարների ուժին։ Նոր գիտելիքը մեզ դարձնում է ավելի ուժեղ և մրցունակ։

5. Թիմային ուժ

Մեր հաջողությունը անհատական չէ։ Մենք հասնում ենք նպատակների միասին՝ միավորելով փորձը, գիտելիքը և ջանքերը։

Աշխատանք Օրանժ Էլեկտրոնիքս-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Օրանժ Էլեկտրոնիքս-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք․ Երևան, Գ․ Նժդեհ 2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 11 707070
date
Հիմնադրման տարեթիվ
01/01/2014
Industry
Ոլորտ
Հաճախորդների սպասարկում
Սոցիալական ցանցեր