Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«Նոր Տուն» խանութների ցանց

Հասցե` Երևան, Արշակունյաց պողոտա, 57/2
Աշխատակիցների քանակ` 501-1000
Կայք` https://nortun.am
Հեռ.` 011777000
Մեր մասին

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ որպես <<Բարս>>, այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է <<Բարսիս>>: 1998 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<Բարսիս>> ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 700 հոգուց: Ընկերությունը համարվում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը։

Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<Բարսիս>>-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<Բարսիս>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ընկերությունը 2009 թ.-ին ստանձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ՝ 16-63 մմ արտաքին տրամագծով: Հաշվի առնելով ժամանակի պահանջները և հաճախորդների բարձր գնահատականը՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը:

KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

Արդեն 2020թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, իսկ վաճառված խողովակների ծավալը գերազանցում է 30,000,000 մետրը։

<<Նոր Տունը>> լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ:

<<Նոր Տունը>> հանդիսանում է FONDITAL, SQUIRREL, COTTO, STN, Visage, Cersanit, Palitra, FIPAR, ZAMBAITI PARATI, HALCON CERAMICS, ARGENTA, Classen և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Ընկերության հիմնական նպատակներն են՝

* շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով,
* մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանց՝ համաշխարհային ստանդարտներին հասցնելու ձգտումը,
* սպասարկման կենտրոնի կողմից համակարգերի պրոֆեսիոնալ նախագծման, մոնտաժման և սպասարկման ապահովումը:

<<Նոր Տուն>> խանութների ցանցը, կարևորելով իր կողմից առաջարկվող ապրանքների որակը, նաև մեծ ուշադրություն է դարձնում երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմանը:

2005 թ-ից սկսած գործում է նաև <<Նոր Տուն>> լիցենզավորված սպասարկման կենտրոնը (ՀՀ Քաղաքաշինության Նախարարություն, լիցենզիա N 15031 և 15032), որն իրականացնում է ջեռուցման և հովացման համակարգերի նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ, որոնք կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից և ամբողջությամբ ընկերության կողմից ներկրվող որակյալ ապրանքներով: Առաջարկում ենք շինությունների անհատական և կենտրոնացված ջեռուցման, հովացման և ջրամատակարարման ամբողջական համակարգերի նախագծում և տեղադրում:

Սպասարկման կենտրոնի մասնագետները կառաջարկեն Ձեր բնակարանին համապատասխան օպտիմալ և յուրօրինակ լուծումներ: Աշխատանքները իրականացվում են ամենասեղմ ժամկետներում, քանի որ մենք թանկ ենք գնահատում պատվիրատուի ժամանակը, իսկ մոնտաժման բոլոր աշխատանքների համար կատարվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:

Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Աշխատանք «Նոր Տուն» խանութների ցանց-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք «Նոր Տուն» խանութների ցանց-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Երևան, Արշակունյաց պողոտա, 57/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000
Industry
Ոլորտ
Վաճառք, Առևտուր
Սոցիալական ցանցեր
Ընկերության հասցե