Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Մեդիսար ՍՊԸ

13 բաժանորդ
Հեռ.` 055530032
Մեր մասին
“Մեդիսար” ՍՊԸն ստեղծվել է 2001 թ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական հիմնարկների քիմիական նյութերի մեջ ունեցած կարիքները հոգալու նպատակով: Այժմ ընկերությունը քիմիական ռեագենտների, արդյունաբերական քիմիական հումքի, մանրէաբանական միջավայրերի , լաբորատոր և անալիտիկ սարքավորումների , ապակեղենի և կահույքի մասնագիտացված մատակարար է` ծառայելով հանրապետության խոշոր և միջին արդյունաբերական հիմնարկներին, գիտա-հետազոտական հաստատություններին և լաբորատորիաներին: Մենք ունենք ավելի քան 1500 մշտական հաճախորդ: Մենք առաջարկում ենք արտադրանքի լայն և անընդհատ թարմացվող տեսականի: “Մեդիսար” ՍՊԸ-ի մատակարարման բաժինը համագործակցում է ԱՊՀ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի,Հնդկաստանի եւ այլ երկրների ավելի քան 150 խոշոր արտադրողների հետ, ինչը թույլ է տալիս hաճախորդներին առաջարկել ծառայությունները կարճ ժամկետներում և մատչելի գներով: “Մեդիսար” ՍՊԸ-ն պաշտոնապես ներկայացնում է հայկական շուկայում լաբորատոր սարքավորումների հայտնի արտադրողներ ինչպիսիք են Kinematika AG (Շվեյցարիա) , ATAGO CO., LTD (Ճապոնիա) , Hanna instruments (Գերմանիա), Citizen (ԱՄՆ), Daihan scientific Co.(Կորեա) եւ այլ ընկերություններ: 2007 թ-ից սկսած ընկերությունը առաջարկում է նաև էպօքսիդային և պոլիուրետանային հինքով լցնովի հատակներ, որոնք արտադրվում են արդի տեխնոլոգիաներով և հաջողությամբ կիրառվում են համաշխարհային պրակտիկայում: 2008 թ-ին “Մեդիսար” ՍՊԸ-ն կազմակերպեց լաբորատոր կահույքի սեփական արտադրությունը: Սեփական երկաթուղային գիծը և մեծ պահեստային տարածքները (2500մ2) ապահովում են անհրաժեշտ պայամաններ ցանկացած տեսակի նյութերի պահպանման և փաթեթավորման համար և թույլ են տալիս մշտապես պահեստում ունենալ ռեակտիվների ավելի քան 2000 անվանում:

Աշխատանք Մեդիսար ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Մեդիսար ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
Phone
Հեռ.
055530032
Սոցիալական ցանցեր