Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամ
Հայ օգնության ֆոնդի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ Մարդիգյան կենտրոն հիմնադրամ) իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և մինչ այժմ ապաստանել ու ծառայություններ է մատուցել ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխաների ու ծնողների/խնամակալների: Հիմնադրամի շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ընտանիքներն (ծնողներ/խնամողներ) են` թափառաշրջիկ, աղքատ, անապահով, մուրացիկ, անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից ու հանրային ծառայություններից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային ու հոգեհուզական խնդիրներ ունեցող և այլն: Հիմնադրամի ծրագրերը ջանում են կանխել երեխայի լքումը՝ իրականացնելով իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են երեխաներին առնչվող քաղաքականության մշակմանը՝ խնդիրներին արձագանքելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր երեխայակենտրոն ծրագրեր, մասնակցային վերապատրաստումներ, մասնագետների և ընտանիքների կարողությունների զարգացում և հետազոտություններ՝ ուղղված երեխայի և ընտանիքի կարիքներին և պաշտպանության ծառայությունների հասցեականությանը: