Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Լուսիտեք ՍՊԸ

Հասցե` ՀՀ, Երևան, Աթոյան անցուղի 11/2
Աշխատակիցների քանակ` 1-15
Մեր մասին

 <<Լուսիտեք>> ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և իր ամբողջ գործունեության ընթացքում զբաղվում է տարատեսակ ապրանքների ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով ամբողջ Հայաստանում: Ընկերությունը դարձել է էլեկտրական գործիքների, ձեռքի գործիքների, այգեգործական և այլ սարքավորումների առաջատար մատակարար :

 Մեր կազմակերպությունը ունի ավելի քան հիսուն աշխատակից, որը ապահովում է որակյալ սպասարկումը Հայաստանում:

2016 թվականից <<Լուսիտեք>>ՍՊԸ հանդիսանում է INGCO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը մեր տարածաշրջանում:

  Մենք պարբերաբար մասնակցում ենք Հայաստանում կայանալիք էքսպո ցուցադրությունների, որը հաճախորդին ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ ապրանքանիշի հետ:

  Լուսիտեք ընկերությունը ամենամյա մասնակցություն է ունենում Չինաստանում կայանալիք ցուցադրություններին և ձեզ է ներկայացնում  լավագույն նորարարությունները:

 Ապրանքանիշը առկա է Հանրապետության բոլոր մասնագիտացված խանութներում:

INGCO ապրանքանիշը հայտնի է իր բարձրորակ, մատչելի ապրանքներով, որոնք նախատեսված են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական օգտագործողների համար:

 Մեր առաջարկած էլեկտրական և ձեռքի գործիքները շուկայում աչքի են ընկնում, որպես վստահելի և որակյալ արտադրանք:Մեզ մոտ միշտ առկա է ապրանքների լայն տեսականի, ողջ տեսականին սերտիֆիկացված է և ունի երաշխիքային սպասարկում:

 Կազմակերպությունը ունի գործիքների երաշխիքային սպասարկման կենտրոն, որը հնարավորություն է տալիս որակյալ և արագ կազմակերպել գործիքների երաշխիքային սպասարկում, այնպես էլ ետերաշխիքային սպասարկում:

Աշխատանք Լուսիտեք ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Լուսիտեք ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ՀՀ, Երևան, Աթոյան անցուղի 11/2
address
Աշխատակիցների քանակ
1-15