Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ԿՐԻՍՏՈԲԱԴ
<<Կրիստոբադ>> ընկերությունը հիմնվել է 2012 թվականին:Մեր ընկերության արտադրամասը , որտեղ ձևավորվում և ստեղծվում է կոշիկների տեսականին, գտնվում է ք.Երևանում` Ազատության 27/6 հասցեում:Ունենք ֆիրմային խանութ ք. Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում:
Մեր տեսականին արտադրվում է բացառապես բնական կաշվով` հորթի, օձի, ջայլամի, կոկորդիլոսի և այլն: Կոշիկի արտադրությամբ զբաղվելիս օգտագործվում է ինչպես սեփական փորձը, այնպես էլ նորագույն իտալական տեխնոլոգիաներ: Հիմնականում արտադրական պրոցեսը հիմնված է հմուտ մասնագետների ձեռքի աշխատանքի վրա, որը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում: Իհարկե օգտագործվում են նաև իտալական նորագույն արտադրական սարքավորումներ, որոնք օգնում են կոշիկին տալ հիանալի արտաքին տեսք, դիմացկունություն և հարմարավետություն:
Յուրաքանչյուր մոդել ստեղծելիս հաշվի են առնվում համաշխարհային նորաձևության պահանջները:
<<Կրիստոբադի>> հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ կոշիկ արտադրելիս շեշտը դրվում է ոչ թե արտադրանքի քանակի, այլ որակի վրա:
“Տարվա Լավագույն Հանրային Ծառայող” և “Տարվա Լավագույն ապրանքանիշ” 2014 թ Ամենամյա Մրցանակաբաշխությանը “Կրիստոբադ” կոշիկի խանութ և արտադրական ձեռնարկությունը փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների կոնտենտ –անալիզի արդյունքում արժանացել է “Եվրոպական որակի էքսկլուզիվ կոշիկ արտադրող” անվանակոչմանը
Աշխատանք ԿՐԻՍՏՈԲԱԴ-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր