Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ

Հասցե` Սիլիկյան թ․ 4-րդ փ․ 14/16-1
Հիմնադրման տարեթիվ` 05.2008
Աշխատակիցների քանակ` 16-50
Հեռ.` 098407422
Մեր մասին

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը 2008թ․-ից սկսած իրականացնում է 18 տարին լրացած և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և զարգացմանն ուղղված գործունեություն:
Վերջինս հիշյալ գործունեությունը ծավալում է վարձակալության հիմունքներով իրեն պատկանող ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ 27-րդ փողոց, 23/1 բնակելի տուն, ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, 20-րդ փողոց, թիվ 6 բնակելի տուն և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Սպանդարյան թաղ., 4-րդ փող. 1-ին նրբ., 14/16-1 հասցեներում:

Համայնքահենք սկզբունքների վրա հիմնված փոքր խմբային տան ստեղծման հիմնական նպատակն է ստեղծել մատչելի,գործիքներ կամ հնարավորություններ մտավոր հաշմանդամություն և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց համար աստիճանաբար անցում կատարելու դեպի անկախ կյանք: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել աջակցող այնպիսի միջավայր, որը կնպաստի խմբային տանը ապրող բնակիչների ինքնավարությանը, անհատական աճին և սոցիալական ներառմանը: Խմբային տան բնակիչներին համայնքակենտրոն միջավայրում ներառելով՝ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը նախատեսում է բարձրացնել նրանց կյանքի որակը, խթանել բովանդակալից փոխգործակցությունը և վերացնել այն խոչընդոտները, որոնք հաճախ տանում են նրանց դեպի մեկուսացում:

Մեր արժեքները

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը եզակի հավելյալ արժեք է բերում մտավոր հաշմանդամություն և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության վրա կենտրոնացած խնամքի մոդելի իր տեսլականի միջոցով: Հիմնադրամի մոտեցումը, որը հիմնված է աջակցության և անհատական զարգացման վրա, դուրս է գալիս ավանդական խնամքի սահմաններից՝ դրսևորելով խորը նվիրվածության վրաքագիծ յուրաքանչյուր բնակչի անհատական աճի նկատմամբ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել հարստացնող միջավայր, որտեղ բնակիչները ոչ միայն լոկ խնամք ստացողներ են, այլև ակտիվ մասնակիցներ իրենց անհատական զարգացմանն ուղղված գործընթացներում: Կարևորելով և ընդգրկելով համայնքի ներուժը` հիմնադրամը լուծում է սոցիալական ներառման խոչընդոտները, նվազեցնում խարանի արատավոր երևույթները՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ փոփոխություններ: Այս համապարփակ մոտեցումը, որը առաջնորդվում է յուրաքանչյուր բնակչի ներուժի և անհատականության նկատմամբ հարգանքով, զգալի արժեք է ավելացնում՝ վերածելով խմբային տունը ներառական, առաջադեմ հետինստիտուցիոնալ խնամքի մոդելի, որը զարգացնում է անհատներին և հարստացնում համայնքը, որպես ամբողջություն:

Լուսանկարներ
Տեսանյութեր

Աշխատանք Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Սիլիկյան թ․ 4-րդ փ․ 14/16-1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
098407422
date
Հիմնադրման տարեթիվ
05.2008
Industry
Ոլորտ
Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Սոցիալական ցանցեր