Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Հորիզոն ՍՊԸ

Հասցե` Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 19/3
Հեռ.` 011380801
Մեր մասին
‹‹Հորիզոն›› ընկերությունը հիմնադրվել է 1994թ.: Աշխատում է հիդրոտեխնիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառներում: Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի պաշտոնական գործընկերը Հայաստանում: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն: Հիմնական ապրանքատեսակներն են՝ պոմպակայաններ, որոնք կիրառելի են զանազան բնագավառներում (սնունդ, հանքային և քիմիական արդյունաբերություն, կենցաղ և այլն), պոմպերի լայն տեսականի, բազմապիսի և բազմաբնույթ չափիչ, կարգավորիչ և այլ հարակից հիդրոտեխնիկական սարքավորումներ, բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրոտեխնիկական զանազան սարքավորումներ, ավտոմատիկա, ռոբոտատեխնիկա և այլն: Արդի ինժեներական սարքավորումները բավականին բարդ են, և յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պահանջվում է փորձառու մասնագետների մանրակրկիտ հաշվարկ և ընտրություն, ինչպես նաև մոնտաժման, գործարկման, կարգաբերման և հետագա սպասարկման փորձ և հմտություն: Ընկերության ինժեներական անձնակազմն ունի բարձրակարգ տեխնիկական գիտելիքներ, աշխատանքային փորձառություն և պարբերաբար անցնում է որակավորման և տեխանվտանգության դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Grundfos և ABB ընկերությունների ինժեներական վերապատրաստման կենտրոններում: Ընկերության առաքելությունն է մատուցել որակյալ տեսականի և սպասարկում, ստեղծել կայուն հիմքեր գործընկերների և պատվիրատուների հետ փոխշահավետ համագործակցության համար:

Աշխատանք Հորիզոն ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Հորիզոն ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 19/3
Phone
Հեռ.
011380801