Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ

Հասցե` ք.Երևան, Կոմիտասի պողոտա 54բ
Հիմնադրման տարեթիվ` 05.1965
Աշխատակիցների քանակ` 16-50
Հեռ.` +374 93 800009
Մեր մասին

<<ՀՀ Նախագծերի Պետական Արտագերատեսչական փորձաքննություն>> ՓԲԸ-ն հանդիսանալով նախկին ՀԽՍՀ Պետշինի համանուն ստորաբաժանման իրավահաջորդը, ստեղծվել է 1965 թվականին։ Իր ստեղծման պահից կազմակերպությունը զբաղվել է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությամբ, ունենալով այդ ոլորտի բոլոր տեսակի փորձաքննության իրականացման լիցենզիաները։
Համալրված լինելով բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով, իսկ անհրաժեշտության դեպքում իր աշխատանքներում ակտիվ ներգրավելով հանրապետությունում ճանաչված և հեղինակավոր մասնագետներին, ՀՀ պետփորձաքննությունը ունակ է և փաստացի կատարում է բարդ և կարևորագույն օբյեկտների փորձաքննություն, բազմակի անգամ հանդես է եկել ՀՀ Կառավարության որոշմամբ <<հատուկ համալիր փորձաքննության>> կարգավիճակով կատարվող աշխատանքների բազային կազմակերպություն։
Ընկերությունը տարեկան կատարում է մոտ 550 - 600 նախագծերի դիտարկում համագործակցելով պատվիրատուներ <<ՀՀ Քաղաքաշինության նախարարություն>>, <<Տրանսպորտի ԾԻԳ>> <<Հայաստան>> Համահայկական հիմնադրամի, <<Հայաստանի սոց․ ներդրումներ>> հիմնադրամի, <<Լինսի>> հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի,<<Հայռուսգազարդ>>ընկերության, <<Հայնախագիծ>>, <<Երևաննախագիծ>>, <<Հայգյուղշիննախագիծ>> կազմակերպությունների հետ։

ՀՀ նախագծերի պետփորձաքննությունը սկսած 2005թ․ իրականացնում է նաև շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, համագործակցելով ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ տրանսպորտի նախարարության, ՀՀ Կոտայքի մարզ.-ի, ՀՀ Արարատի մարզ.-ի, ՀՀ Գեղարքունիքի մարզ.-ի, ինչպես նաև մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ։

Աշխատանք «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ-ում
Մեր արժեքները
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքի վերակառուցման աշխատանքային նախագիծ

  • "ВТБ Հայաստան բանկ" գլխամասային շենքի վերակառուցման աշխատանքային նախագիծ

  • Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքային նախագիծ

  • Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա ճշգրտման աշխատանքային նախագիծ

  • Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքային նախագիծ

  • Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքային նախագիծ

  • այլ քաղաքների և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի փորձաքննություն

  • <<Հյուսիս - Հարավ>> ճանապարհային միջանցքի ( I, II, III տրանշ) աշխատանքային նախագիծ

  • Մարտունի - Վարդենիս և Գավառ կեղտաջրերի մաքրման կայաններ

  • ՀՀ Բագրատաշեն անցակետի վերակառուցման աշխատանքային նախագիծ

  • Մ-4 - Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցում

  • Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Քարվաճառ խաչմերուկ Չարեքթար 1-ին տեղամասի 12,6 կմ երկարությամբ հատվածի շին․աշխատանքներ 1-ին փուլ

  • Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Քարվաճառ խաչմերուկ Չարեքթար 2-րդ տեղամասի 9,8 կմ երկարությամբ հատվածի շին․աշխատանքներ 1-ին փուլ

  • Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Չարեքթար Դրմբոն 10 կմ երկարությամբ հատվածի կառուցման շին․աշխատանքներ 1-ին փուլ

  • Վարդենիս - Մարտակերտ ա/ճ Վարդենիս - Սոթք - Քարվաճառ խաչմերուկ հատվածի կառուցման աշխատանքային նախագիծ

Առավելություններ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
address
Հասցե
ք.Երևան, Կոմիտասի պողոտա 54բ
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 93 800009
date
Հիմնադրման տարեթիվ
05.1965
Industry
Ոլորտ
Ճարտարապետություն, Շինարարություն