Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Herbion International Inc

Հեռ.` +374 94 592108
Մեր մասին

<<Herbion International>>- ը դինամիկ զարգացում ունեցող դեղագործական ընկերություն է, որը ստեղծվել է 1983 թվականին և կենտրոնացած է բարձր որակի բուսական բնական պատրաստուկների մշակման հետազոտման վրա: Ընկերության նպատակը որակյալ, արդյունավետ, առանց քիմիական հավելումների դեղորայքային պատրաստուկների մշակումը, արտադրումն ու դրանք դեղագործական շուկա հանելն է:

Առողջապահության բնագավառում լինելով առաջատար մշակող՝ <<Հերբիոն>> ընկերությունը պարտավորվում է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի որակի վրա՝ անխոնջ կերպով հայտնաբերելով, զարգացնելով և մատուցելով դեղորայքային նորարարական պատրաստուկներ՝ հիմնված բույսերի հումքի վրա : 35 տարվա աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է գործունեություն ծավալել 21 երկրներում: 1997 թ-ին <<Հերբիոն>> ընկերությունը դուրս եկավ Պակիստանի սահմաններից և իր առևտրային ու շուկայավարական գործողությունները սկսեց ինչպես Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/ , այնպես էլ նախկին Սովետական միության անդամ երկրների շրջանակներում: Աստիճանաբար մեծացնելով իր գործունեության ծավալը ամբողջ ԱՊՀ տարածքում՝ ընկերությունը հաջող կերպով կարողացավ իր դիրքերը զբաղեցնել նաև այնպիսի տարածաշշրջաններում, ինչպիսիք են Հեռավոր Արևելքը, Արևելյան Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան: Այսօր արդեն մեր պատրաստուկները ներկայացված են 3 մայրցամաքների թվով 4 տարածաշրջաններում:

Ունենալով ավելի քան 50 ապրանքատեսակ՝ մենք չենք բավարարվում նվաճումներով, այլ ստեղծում ենք անընդհատ կատարելագործվող բուսական հիմք ունեցող բնական ապրանք, շարունակում ենք ի կատար ածել մեր առաքելությունը, այն է Երկիր մոլորակի բնակչության առողջության մասին հոգ տանելը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում պրոֆեսիոնալ բժիշկների, դեղագործների, պրովիզորների հետ աշխատելու հարցին: Այս հեռատեսական մոտեցումը շարժիչ ուժ է համարվում և նպաստում է, որպեսզի <<Հերբիոն>> ընկերությունն աճի և դառնա միլիոնավոր երախտապարտ սպառողներ ունեցող աշխարհի մասշտաբով առաջատար կազմակերպություն:

<<Հերբիոն>> ընկերության պատրաստուկները նախատեսված են բուժելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մրսածության ախտանիշերը, հազն ու գրիպը, տղամարդկանց սեռական խնդիրները, մարսողական և լյարդի խանգառումները: Մեր պատրաստուկների անվտանգությունը հիմնված է բարենպաստ հավասարակշռված բաղադրության վրա, որի համար կիրառվում են բնական մզվածքներ՝ խստորեն խուսափելով վնասակար քիմիական նյութերի օգտագործումից:

Բուսկան հիմք ունեցող պատրասուկների ստեղծումը արվեստ է, որն ունի շատ խորը և հին արմատներ: <<Հերբիոն>> ընկերության պատրաստուկները ստեղծվում են ավանդական այուրվեդիկ բաղադրատոմսերով: ընդունելով հազարամյակների փորձն ու ավանդույթները, մենք ստեղծում ենք ժամանակակից դեղամիջոցներ ` կիրառելով առավել առաջադեմ տեխնոլոգիաներ: Այն իրենից ներկայացնում է ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համադրություն:

<<Հերբիոն>> ընկերությունն անընդհատ հոգ է տանում իր ապրանքատեսակի որակի մասին արտադրման մշակման բոլոր փուլերում՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանք: Արտադրման եղանակն ու արտադրված դեղորայքային պատրաստուկի որակը համապատասխանում են միջազգային Պատշաճ արտադրական գործունեության (GMP, Good manufacturing practices) ստանդարտներին: Ստեղծվել է արտադրության ընթացքում որակի վերահսկման բաժին , որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք ապահովում են որակի ստանդարտավորման մշտական և արդյունավետ վերահսկում:

Արտադրման ժամանակ կիրառվում են անընդհատ թարմացվող սարքավորումներ և ժամանակակից բարձրորակ տեխնոլոգիաներ: Ծրագրային ապահովման առկայությունը երաշխավորում է արտադրական գործառնության ժամանակակից և որակյալ իրագործումը :

Ընկերությունն ունի ժամանակակից, լավ սարքավորումներով ապահովված և ավտոմատացված համակարգ, որը նախատեսված է դեղաբույսերի լուծամզման համար: Դեղաբույսերի հեղուկ մզվածքից ստացված ակտիվ բաղադրիչների պահպանման համար առկա է վակուումային չորացում:

Տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր փուլի մշտական վերահսկողության շնորհիվ ընկերությունը երաշխավորում է արտադրված պատրաստուկների բարձր որակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս հասնել գլխավոր նպատակին՝ հասարակությանը ապահովել արդյունավետ և բարձրորակ դեղամիջոցներով:

Ընկերությունը գտնվում է գոյություն ունեցող ապրանքատեսակների կոնսոլիդացիայի շարունակական գործընթացում՝ տարածելով ապրանքանիշը, հայտնաբերելով նոր շուկա և մշակելով նոր արտադրանք: Հաջողությամբ ներկայացնելով իր կարգավիճակը որպես ժամանակակից արտադրության ընկերություն՝ այն ձեռք է բերել պատշաճ արտադրական գործունեության վկայագիր, ինչպես նաև որա կիկառավարման համակարգերի ISO 9001-2008, ISO 14000 և ISO 22000 վկայագրեր, եվրոպական համապատասպանության սերտիֆիկատ: Վերը նշված բոլոր փաստերը ամբողջությամբ թույլ են տալիս, որ <<Հերբիոն>> ընկերությունը վստահություն ստեղծի աշխարհի միլիոնավոր սպառողների մոտ և դառնա հավատարմություն, հուսալիություն և բարեկեցություն ներշնչող ընկերություն

Աշխատանք Herbion International Inc-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Herbion International Inc-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
Phone
Հեռ.
+374 94 592108
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն